İçeriğe geçmek için "Enter"a basın

WCIT-ի շրջանակում Հայաստան կժամանեն համաշխարհային ՏՏ հսկաների ղեկավարները. UITE նախագահ

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում (World Congress on Information Technology – WCIT), որը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը Երեւանում, Հայաստան կժամանեն ՏՏ ոլորտում համաշխարհային հսկաների ղեկավարները: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ղեկավար Ալեքսանդր Եսայանը:

Դրանց թվում կլինեն այնպիսի ընկերություններ, ինչպես՝ Google-ը, Amazon-ը, Facebook-ը, Dell-ը, HP-ն, Intel-ը, Apple-ը եւ այլն: Ընդհանուր առմամբ, WCIT-ի մասնակիցների թիվը, որոնք աշխարհահռչակ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ են, կհասնի 2500-ի:

Նաեւ համաձայնություն է ձեռք բերվել Թայբեյան միջազգային համակարգչային Computex ցուցահանդեսի կազմակերպիչների հետ՝ Հայաստանում թայվանյան ՏՏ ընկերությունների մասնակցությամբ համատեղ ցուցահանդես անցկացնելու շուրջ, որոնց թվում են Asus-ը, Acer-ը, TSMC-ն (միկրոպրոցեսորների արտադրության առաջատար ընկերություն), ինչպես նաեւ ընկերություններ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից:

«Հայաստանի համար կարեւոր է WCIT-ի շրջանակում ցույց տալ ՏՏ ոլորտում իր ներուժը, որպեսզի ներդրումներ գրավի, ինչպես նաեւ ցուցադրել, թե մեզ մոտ ինչ մակարդակ ունի ՏՏ կրթությունը, քանի որ համաշխարհային հսկաներին առաջին հերթին հետաքրքրում է ոչ միայն այն, թե կոնկրետ երկրի ՏՏ հանրույթում որքան մասնագետներ կան, այլեւ այն, թե որքանով է այն աճում ամեն տարի»,- ասաց Եսայանը: 

https://news.am/arm/news/487239.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın