İçeriğe geçmek için "Enter"a basın

ԱԷԿ-ում սթրես-թեստերի իրականացման նպատակով ԵՄ-ը կհատկացնի 6.5 մլն եվրո

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ի իր նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման եւ սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է 6,5 մլն եվրո։

Կատարման ժամկետն սկսվում է Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից եւ ավարտվում է այդ օրվանից 96 ամիս հետո:

ՀՀ եւ ԵՄ միջեւ միջուկային անվտանգության ոլորտում էներգետիկ համագործակցությունը սահմանված է 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝  «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դրույթներով:

Հրամանագրի նախագիծը ներկայացվել է նախագահի հաստատմանը:

https://news.am/arm/news/487189.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın