İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքական պետական լրատվամիջոցը շեշտում է, որ Անին եղել է հայոց արքաների մայրաքաղաքը

Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին թուրքական աղբյուրներում և պետական, պաշտոնական գրագրության մեջ գրվում է բացառապես Անը (Anı) ձևով, որը թարգմանաբար նշանակում է հիշողություն։ Այն հայկական Անի անվան ձևափոխված, թուրքացված տարբերակն է, որը ստեղծվել է հայկական անվանումը օգտագործելուց խուսափելու նպատակով:

Հետաքրքրական է, որ  թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Անիի մասին հոդվածում օգտագործվում է տեղանվան հենց հայկական տարբերակը՝ Անի:

Հոդվածի սկզբում շեշտվում է, որ Անին 961-1045թթ. Բագրատունիների դինաստիայի ժամանակաշրջանում եղել է հայոց արքաների մայրաքաղաքը։

Այնուամենայնիվ, ինչպես նախկինում Անին թուրքերի կողմից ներկայացվում է ոչ թե հայկական այլ «ընդհանուր» պատմա-մշակութային արժեք, «տարբեր քաղաքակրթությունների օրրան»։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի համար Անիի ավերակների ունեցած տուրիստական նշանակությանը։ Արդեն գրեթե տարվա բոլոր եղանակներին տուրիզմի տեսանկյունից (այդ թվում և ներգնա տուրիզիմի) Անին մեծ կարևորություն է ձեռք բերել՝ գրանցելով այցելուների շարունակական աճ։

Կայքում զետեղվել են ձմեռային Անին ներկայացնող լուսանկարներ։

https://www.ermenihaber.am/am/news/2018/12/19/Թուրքիա-Անի-Հայաստան-Anadolu/144364

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın