İçeriğe geçmek için "Enter"a basın

Սփյուռքի նախարարության ապագայի շուրջ քննարկումներ են ընթանում․ Մխիթար Հայրապետյան

«Այո, քննարկումներ ընթանում են նախարարության ապագայի շուրջ, ձեւաչափի հնարավոր փոփոխման շուրջ, սակայն հստակ տեղեկատվություն այս պահին չկա, դեռեւս գտնվում ենք քննարկումների փուլում»,- այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խոստացված օպտիմալացման շրջանակում կարող է լուծարվել նաեւ Սփյուռքի նախարարությունը։

NEWS.am-ի հարցին, թե ինչ նորություն կա մի գառան ծախս արժեցած լանչի չարաշահումից, նախարարի պաշտոնակատարը ճշտեց, որ դա ասվել էր կես կատակ, իսկ նախկինում թույլ տրված այլ հնարավոր չարաշահումների մասին խոսեց՝ հղում անելով Քննչական կոմիտեի հայտարարությանը․ «Ցավոք սրտի, այն վերահաստատեց մեր ունեցած մտահոգությունները եւ կասկածները հնարավոր չարաշահումների վերաբերյալ եւ արդեն իսկ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվեց, որ չարաշահումներ, ցավոք սրտի, եղել են 2016, 17 թվականներին, եւ պետությանը պատճառված վնասի դիմաց 100 միլիոն դրամի փոխհատուցում արդեն իսկ եղել է ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից։ Բայց որ հատկապես կարեւոր է, կրկին ցավով եմ ասում, Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից իմանում ենք, որ սա պետությանը հասցված ամբողջ վնասը չէ, սա մասնակի վնասն է եւ մասնակի փոխահատուցում, եւ չի բացառվում, որ միայն ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը չէ, որ չարաշահումների հետ կապ ունի, չի բացառվում, որ քննչական գործողությունների արդյունքում այլ պաշտոնյաների անուններ եւս բացահայտվեն եւ հրապարակվեն»,- նշեց նա։


https://news.am/arm/news/486581.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın