İçeriğe geçmek için "Enter"a basın

Էջմիածնում միջադեպի մասնակիցներից 2 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության Էջմիածնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 2 անձ բերման է ենթարկվել Ոստիկանություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ Էջմիածնում բախում էր տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջող  նախաձեռնության անդամների եւ  կաթողիկոսի աջակիցների միջեւ։ Կաթողիկոսի աջակիցները մարմնական վնասվածքներ էին հասցրել ակցիայի մասնակիցներին, վնասել նրանց մեքենաները, ձվեր եւ թրիքաջուր շպրտել նրանց վրա։

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» ակցիայի մասնակիցներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ոստիկանության շենքի մոտ՝ ոստիկանությունից պահանջելով գնահատական տալ իրենց նկատամամբ կատարվածին։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները դեռեւս հունիս ամսից բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանում եւ Էջմիածնում՝ պահանջելով՝ կաթողիկոսի հրաժարականը։

Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների եւ նրա աջակիցների միջեւ


https://news.am/arm/news/486466.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın