İçeriğe geçmek için "Enter"a basın

«Արգելել եմ նկարահանել, ասել եմ՝ կորսվիր». Տեր Ասողիկ քահանան հերքում է, որ հարվածել է կնոջ գլխին

Տեր Ասողիկ քահանան պնդում է, որ այսօր Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքը չի հարվածել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կին անդամին։ NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ինքն ընդամենը արգելել է  նախաձեռնության անդամ Մերի Ավագյանին տեսանկարահանել միջադեպը։

«Դա հիմնովին սուտ է, ես ուղղակի իրեն արգելել եմ նկարահանել, ասել եմ՝ կորսվիր։ Իր ներկայությունը Մայր Աթոռում ինձ համար անցանկալի էր, որովհետեւ հայ կինը չէր կարող իրեն նման կերնպ դրսեւորել։ Մենք ներողամտությամբ ենք ընդունել մինչեւ հիմա, բայց այլեւս չենք կարող ներողամտություն դրսեւորել, երբ իրենք չեն հասկանում իրենց սխալը։ կարող եք անմիջապես իր հոգեւոր հովվի հետ խոսել եւ նա էլ կասի, թե ինչ հոգեկան խանգարում ունի այդ անձնավորությունը, նա հոգեպես անհավասարակշռված անձ է»,–ասաց Տեր Ասողիկ քահանան՝ նշելով, որ

Տեր Ասողիկ քահանան նաեւ հերքեց այն, որ կաթողիկոսի աջակիցները, նրա բարեկամներն են եղել, նա պնդում է, որ կաթողիկոսին պաշտպանողները քաղաքի բնակիչներն են եղել։

«Ինչքան էլ քար լինես, ի վերջո, քարն էլ ճաքում է, այդ պատճառով մարդիկ հոգնել էին եւ այսօր նման միջադեպ եղավ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամ Մերի Ավագյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Տեր Ասողիկ քահանան հարվածել է իրեն, փորձել խոչընդոտել իր նկարահանումը։

Նշենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Էջմիածնում կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցների եւ կաթողիկոսի աջակիցների վրա։ Կաթողիկոսի աջակիցները ձվեր էին շպրտել, թրիքաջուր լցրել ակցիայի մասնակիցների վրա, մարմնական վնասվածքներ հասցրել եւ վնասել նրանց մեքենաները։ Միջադեպի մասնակիցներից 2 հոգի բերման էին ենթարկվել Ոստիկանություն։

«Տեր Ասողիկ քահանան հարվածել է գլխիս». Պնդում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության կին անդամը


https://news.am/arm/news/486503.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın