İçeriğe geçmek için "Enter"a basın

Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ

Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

«Ցանկանում եմ ողջունել Մարտին Էռնեկյանին որպես ACI-ի նոր նախագահ» – ասաց ACI-ի գլխավոր տնօրեն Անգելա Գիթենսը: «Մարտինը ճանաչված և հաջողակ գործիչ է այս ոլորտում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ACI-ի Լատինական Ամերիկա-Կարիբյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվ անդամ, իսկ 2016-ից՝ վերջինիս նախագահ, Մարտինը մեծ փորձ է ձեռք բերել ներկայիս պաշտոնը ստանձնելու համար:»

Մարտին Էռնեկյանը ավելի քան 17 տարվա փորձ ունի տարատեսակ բիզնեսների ղեկավարման ոլորտում յոթ տարբեր երկրներում՝ մասնավորապես Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ: Ներկայումս շատ կարևոր ժամանակաշրջան է ավիացիոն ոլորտի և հատկապես օդանավակայանների համար: Մենք համախմբվում ենք՝ բավարարելու համաշխարհային օդային ծառայությունների աճող պահանջարկը և մարդկանց ծառայեցնելու այն սոցիալական և տնտեսական օգուտները, որ կբերի այդ աճը» հայտարարեց Մարտին Էռնեկյանը: «Մեծ անհամբերությամբ եմ սպասում սկսելու իմ աշխատանքը Խորհրդի, մեր անդամների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ շարունակելու պաշտպանել օդանավակայանների շահերը ողջ աշխարհում, քանի որ երկարաժամկետ հեռանկարում մեր հետևողական զարգացումն է»:

Մարտին Էռնեկյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գլխավոր տնօրենն է, Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանի զարմիկը:


https://news.am/arm/news/485881.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın