İçeriğe geçmek için "Enter"a basın

Պոլսահայ գործիչը` Ստամբուլի «Իշխանաց կղզիներ» վարչական շրջանի ղեկավարի հավակնորդ

Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ շրջանի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ/CHP) ավագանու հայ անդամ Նուրհան Չեթինքայան հայտարարել է, որ 2019թ. մարտի 31-ին կայանալիք Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը Ստամբուլի «Իշխանաց կղզիներ» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար:

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի ֆոտոլրագրող Միրան Մանուկյանի հետ հարցազրույցում Չեթինքայան նշել է, որ թեկնածության հայտ ներկայացնելու որոշումը պայմանավորվում է Բաքըրքյոյի վարչական շրջանում մշակույթի, արվեստի, հասարակական և բնապահպանական ծրագրերի ոլորտում ձեռք բերած իր փորձով:

Հայ թեկնածուն առանձնացրել է «Իշխանաց կղզիների» առողջապահությանը, կրթությանը, մշակույթին, զբոսաշրջությանը և  տրանսպորտին վերաբերող խնդիրները և առաջարկել բարեփոխումների իր եղանակը:

Հիշեցնենք, որ «Իշխանաց կղզիների» բնակչության մեծ մասը կազմում են Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն համարվող հայերը, հույները և հրեաները: 


https://www.ermenihaber.am/am/news/2018/12/04/Չեթինքայա-Ստամբուլ/143209

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın