Թուրք գիտնական եւ պատմաբան Թաներ Աքչամը ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի թվայնացված արխիվը:
Աքչամը այլ պատմաբանների հետ միասին Քլարքի համալսարանի փորձագետների եւ ուսանողների հետ աշխատել է Կրիկոր Գուրգենյանի փաստաթղթերի մեծ հավաքածուի թվայնացմամբ, որոնք հիմա հասանելի են ամբողջ աշխարհի գիտնականներին: Արխիվի մեջ են մտել հազարավոր բնագրային փաստաթղթեր, որ վերաբերել են Օսմանյան կայսրության տարիներին, այդ թվում՝ Նասիմ Բեյի հիշողությունները, որն ակտիվ մասնակցություն է ունեցել հայերի արտաքսումներին եւ սպանություններին:
Փաստաթղթերի մեջ առանձնանում են հեռագրերը, որոնք ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան, բանակի հրամանատարները եւ այլ պաշտոնատար անձինք ուղարկել են ամբողջ կայսրության նահանգապետերին: Որոշ հեռագրերի վրա առկա է Օսմանյան կայսրության պաշտոնական կնիքը, ինչը հստակ ցույց է տալիս, թե թուրքերն ինչպես են ծրագրել եւ կյանքի կոչել ցեղասպանությունը:
Աքչամը նշում է, որ այս նյութերին հասանելիությունը կարող է փոխել գիտնականների ու քաղաքական գործիչների բանավեճը եւ «կործանել ցեղասպանության ժխտումը»: «Իմ պարտքն է այնպես անել, որ այս վկայությունները ամբողջ աշխարհին հասանելի լինեն»,- հայտարարել է նա:
İlk yorum yapan siz olun