Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայոց ցեղասպանության թեմային։
Էրդողանը այդ առնչությամբ մասնավորապես ասել է. «Ցեղասպանության հարցը եկեք թողնենք պատմաբաններին: Մեր պատմության մեջ նման դեպք չի եղել: Մենք պատրաստ ենք ամեն տեսակ քննարկումների»:
Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերին, ասել է.
«Այս պահին Թուրքիայում ապրում է շուրջ 100.000 հայ։ Սրանցից միայն 30 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, մնացածը Հայաստանից արտագաղթած ու մեր երկրում հաստատված ապօրինի միգրանտներ են։ Բայց մենք նրանց չասացինք, թե դուք Թուրքիայի քաղաքացիներ չեք և ձեզ վտարում ենք մեր երկրից։ Մենք մարդկայնորեն վարվեցինք նրանց հետ և այդպես էլ շարունակում ենք։ Նրանք մինչև հիմա շարունակում են ապրել մեր երկրում»։
Հիշեցնենք, որ Էրդողանի՝ Արգենտինա կատարած այցից առաջ, արգենտինահայերը բողոքի ակցիա էին կազմակերպել։
https://www.ermenihaber.am/am/news/2018/12/03/Էրդողան-Հայոց-ցեղասպանություն-հայաստան/143019
İlk yorum yapan siz olun