İçeriğe geçmek için "Enter"a basın

Նոր Զելանդիայում Հայոց ցեղասպանության դեմ կռված զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիր է բացվել

Նոյեմբերի 24-ին Նոր Զելանդիայի ասորի համայնքը Վելինգթոնի Մակարա գերեզմանատանը նոր հուշահամալիր է բացել՝ նվիրված նորզելանդացի զինվորականներին, որոնք Առաջին աշխարհամարտին կռվել եւ զոհվել են՝ փորձելով օգնել սպանդի ենթարկվող հայերին եւ ասորիներին։ Այս մասին հայտնում է նորզելանդական Newshub  լրատվամիջոցը։

Շաբաթ օրը Նոր Զելանդիայի՝ Առաջին համաշխարհայինի ամենահարգված զինվորականներից Ռոբերտ Նիկոլի հիշատակը հարգելու էին եկել նրա շնորհիվ փրկված սիրիացիների սերունդները։ Նիկոլը Մեծ Բրիտանիայի Հատուկ օդային ծառայության իրավական նախորդ՝ Դանստերֆորսի (Dunsterforce) կամավոր կապիտան էր։ Դանստերֆորսը 1918–ին ուղարկվել է ներկայիս Իրանի տարածք՝ բրիտանացիների համար նավթի հանքերով հարուստ տարածքներ գրավելու, սակայն, ի վերջո, փորձել է կանգնեցնել 20–րդ դարի սկզբին մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունը։

Պատմաբան Ջեյմս Ռոբինսի խոսքով՝ Օսմանյան կայսրությունը փորձում էր վերացնել կայսրության տարածքում բնակվող ոչ թուրք, քրիստոնյա փոքրամասնություններին՝ հայերին, սիրիացիներին եւ հույներին։  Ռոբինսը գիրք է գրում Հայոց, հույների եւ սիրիացիների ցեղասպանության հետ Նոր Զելանդիայի առնչության մասին, որտեղ մի գլուխը նվիրել է Նիկոլին։  Հեղինակը նշում է, որ Նիկոլը մեկ այլ նորզելանդացու՝ Ալեքսանդր Նիմոյի հետ կռվում էր՝ պաշպանելու ոչնչացման վտանգի տակ գտվող մոտ 60000 հայերի ու ասորիներին։

Կռվելով հարյուրապատիկ գերազանցող թշնամու դեմ՝ նորզելանադցի զինվորականներից Նիմոն ողջ է մնացել, մինչդեռ Նիկոլը զոհվել է, եւ նրա մարմինն այդպես էլ չի գտնվել։

Նոր Զելանդիայի կառավարությունն առայժմ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այն մտավախությամբ, որ Թուրքիայի կառավարությունը կարգելի Կիվի ժողովրդին այցելել Գալիպոլի։

Ինչպես նշվում է լրատվամիջոցում, 100 տարի անց Նոր Զելանդիայի կառավարությունը արհամարհում է մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունները, իսկ Ռոբերտ Նիկոլի սխրանքները հիշում են նրա շնորհիվ փրկվածների սերունդները։


https://news.am/arm/news/483067.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın