İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանը՝ Luxury Travel-ի լավագույն այցելության վայրերի թոփ 5-ում

Luxury Travel ավստրալիական զբոսաշրջային կայքը հրապարակել է «Թոփ 5 լավագույն այցելության վայրեր – 2019» շարքը, որում ընդգրկվել է նաև Հայաստանը՝ որպես Կովկասի հնագույն քաղաքակրթություններից մեկի բնօրրան։

Նշվում է, որ հայկական քաղաքակրթությունը Հարավային Կովկասում հնագույններից է, որն աշխարհում առաջինն է ճանաչել քրիստոնեությունը, և այստեղ՝ սկսած 12–րդ դարից արտադրվում է հայկական աշխարհահռչակ կոնյակը ։

«Սա մի անբասիր վայր է՝ լի հիասքանչ լեռներով, համայնապատկերներով և կրոնական հրաշալի հուշարձաններով՝ եկեղեցիներ, վանքեր և հելլենական ոճի տաճարներ։ Մայրաքաղաք Երևանը հիացնում է իր ընդարձակ ծառուղիներով, սրճարաններով և գինետներով, որտեղ կարելի է համտեսել տեղի խոհանոցի առատ ուտեստներն ու բարիքները», – լրատվամիջոցին ասել է Abercrombie & Kent–ի՝ Ավստրալիայի և Ասիայի խաղաղօվկիանոսյան հատվածի պատասխանատու տնօրեն Սույատա Ռամանը։


https://news.am/arm/news/483065.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın