İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի պաշտպանության նախարարը պատասխանել է Գարո Փայլանին

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հարց է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Նախ հիշեցրել է, որ նախախարը թուրքական բանակն անվանել էր «Մուհամեդ Մարգարեի օջախ» և «Իսլամի վերջին բանակ», ապա հարցրել.

«Մի՞թե Թուրքիայի բանակն իսլամական բանակ է։ Եթե այո, ապա ինչու՞ են քրիստոնյաները, հուդայականները և այլ կրոն դավանողները ծառայում այդ բանակում»:

Պաշտպանության նախարարը Հուլուսի Աքարն ի պատասխան մեջբերել է սահմանադրության համապատասխան հոդվածը՝ նշելով, որ սահմանադրության համաձայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր տղամարդ ենթական է զինվորական ծառայության՝ առանց կրոնադավանական խտրականության։

Գարո Փայլանը բարձրաձայնել է նաև 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում ծառայող հայ զինվոր Սևակ Բալըքչըի սպանության մասին՝ ընդգծելով, որ հանցանքը կատարվել է ատելության քարոզի հետևանքով: Հուլուսի Աքարը պատասխանել է, որ չկա որևէ տեղեկություն, վկայություն կամ զեկույց, որով կհաստատվի այդ հանցանքի վերաբերյալ պնդումը։


https://www.ermenihaber.am/am/news/2018/11/27/Թուրքիա-Գարո-Փայլան-Հուլուսի-Աքար/142515

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın