Ամերիկյան The New York Review ամսագրի կայքում ամերիկացի գրող Ջինի Ալհադեֆը անդրադարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին ` պատմելով հայկական արվեստի, մշակույթի, կերպարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության մասին:
“Armenia!” ցուցահանդեսը թանգարանում բացվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին։ Ցուցահանդեսի նմուշները թվագրված են 4-17-րդ դդ․ և ներկայացնում են հայերով բնակեցված տարբեր շրջաններ` սկսած Արարատ լեռան շրջակայքից մինչև Կիլիկյան Հայաստան և Նոր Ջուղա:
Թանգարանի կենտրոնում, օրինակ, տեղադրված է 9-րդ դարի Սևանավանքի խաչքար է տեղակայված, և հայկական եկեղեցական երաժշտություն է հնչում: Հեղինակը պատմում է, որ Մետրոպոլիտեն թանգարանի կուրատոր Էլեն Էվանսն ուղևորվել է Հայաստան և 12-րդ դարի Լոռվա բերդից մոտ կես տոննա կշռով խաչքար է տարել, որը նույնպես ներկայաված է ցուցահանդեսում: Գրողի կարծիքով` ցուցահանդեսում հայկական ճարտարապետության ամենաուշագրավ նմուշներից են 50-150 սմ բարձրությամբ մանրանկարչական քանդակները՝ եկեղեցիներից, Էջմիածնի Մայր աթոռից և 5-րդ դարի հայոց մայրաքաղաք Վաղարշապատից:
«Հայկական արվեստը հիմնականում կապված է հավատի և ոչ թե տեղանքի հետ, քանի որ հայերը իրենց դժվարին պատմության ընթացքում, ժամանակ առ ժամանակ բռնի տեղահանվելով, բնակություն են հաստատել տարբեր վայրերում: Հայոց պատմությունը շարժունության և կերպարանափոխությունների պատմություն է, ինչպես որ նշված է ցուցահանդեսի ներածական հատվածում»,- գրում է հեղինակը:
“Armenia!” ցուցահանդեսն առաջինն է իր տեսակով, որ հայկական մշակույթն ուսումնասիրում է համաշխարհային համատեքստում: Ներկայացված մոտ 140 նմուշների շարքում կան հազվագյուտ առարկաներ, յուրահատուկ մասունքներ, սրբազան ձեռագրեր, եկեղեցական պարագաներ և մանրանկարչական քանդակներ, որոնց միջոցով ցույց է տրվում, թե հայերն ինչպես են զարգացրել իրենց քրիստոնեական մշակույթը, որի շնորհիվ պահպանել են իրենց ինքնությունը աշխարհով մեկ սփռված համայնքներում:
İlk yorum yapan siz olun