İçeriğe geçmek için "Enter"a basın

Նոյյան տապանը կարող էր իրանական լեռան վրա լինել. The Sun

Նոյյան տապանը, ըստ մի տեսության, հայտնաբերվել է Իրանի մի լեռան վրա: Աստվածաշնչի հնէաբանության, ուսումնասիրության եւ հետազոտության ինստիտուտի (Bible Archaeology, Search & Exploration Institute) հետազոտողները պնդում են, որ հստակ ապացույցներ ունեն, թե տապանը գտնվում է Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Թահթ ե Սոլեյման լեռան գագաթին: Այս մասին հայտնում է բիտանական The Sun լրատվամիջոցը:

Նշվում է, որ ըստ խմբի` նրանք 4600մ բարձրության վրա փայտե բեկորներ են հայտնաբերել, որոնց մի հատվածը վերցվել է փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ բեկորները քայքայված փայտից են: Քարերի բեկորների վրա նույնիսկ հայտնաբերվել են այնպիսի մասունքներ, որոնք սովորաբար օվկիանոսի հատակում են լինում:

«Խմբի անդամները չեն պնդում, որ հայտնաբերված բեկորները Նոյյան տապանից են, սակայն կարծում են, որ դա շատ հավանական է»,- գրում է թերթը:

Սեպտեմբերին The Sun կայքը հայտնել էր, որ ավելի քան 1000 տարի առաջ ստեղծված Mappa Mundi – Հերեֆորդի քարտեզի վրա Նոյի տապանը վերցված է շրջանի մեջ եւ ակնհայտ կերպով պատկերված է քարտեզի ներքեւի ձախ կողմում` այսօրվա հայ-իրանական սահմանին: Այս տեղեկությունը համապատասխանում է նաեւ գլխավոր վարկածին, որ Նոյի տապանը կանգ է առել պատմական Հայաստանի Արարատ լեռան գագաթին:

Իսկ մեկ այլ հետազոտող էլ պնդում է, որ Արարատ լեռը չի կարող լինել այն տեղում, որտեղ Նոյի տապանը կանգ է առել, քանի որ լեռը երեւան է եկել ջրհեղեղից հետո:


https://news.am/arm/news/481891.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın