Ուկրաինայի Սումի շրջանում հայկական խաչքար են կանգնեցրել։ AnalitikaUA.net-ը հայտնում է, որ հուշարձանի օծման արարողությունը կատարել է Ուկրաինական թեմի առաջնորդ, Հայկական առաքելական եկեղեցու եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը։ Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Սումի շրջանային «Արցախ» հայկական մշակութային կազմակերպության նախագահ Գեւորգ Բեգլարյանը, Ուկրաինայի վաստակավոր ճարտարապետ Վլադիմիր Բիկովը, շրջանային խորհրդի պատգամավորներ, ինչպես նաեւ Սումի հայկական համայնքի ակտիվիստներ։
Ուկրաինայի հայերի միության մամուլի քարտուղարության տեղեկացմամբ՝ խաչքարի բարձրությունը 3 մետր է, եւ այն կառուցված է հայկական տուֆից, որը հրաբխային ապար է։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015թ․ սկսած երկրի տարբեր շրջաններում ավելի քան 20 խաչքար է կանգնեցվել։
İlk yorum yapan siz olun