Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները:
Կենտրոնական բանկից NEWS.am-ին հայտնում են, որ 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սեւակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
Նախորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ:
Նշենք, որ Հայաստանում ազգային արժույթը՝ դրամը, շրջանառության մեջէ դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ից:
İlk yorum yapan siz olun