İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքական իշխանությունները գումար չեն հատկացնում հայկական եկեղեցու վերակառուցմանը

Թուրքիայի ներկայիս Էլազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող հայկական բողոքական կիսավեր եկեղեցին անմխիթար վիճակում է և փլուզման եզրին։ Այն կառուցվել է 1904-1907թթ.:

Եկեղեցապատկան տարածքի  (500քմ) փաստացի սեփականատեր հանդիսացող փաստաբան Սուլեյման Թուրքերը տեղեկացրել է, որ վերակառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն այս պահին չկան և չի էլ ստացվում հավաքել։

Հայկական բողոքական եկեղեցին 1973 թվականին Դիարբեքիրի բնության և մշակութային ժառանգության պահպանության վարչության կողմից ընդգրկվել էր հատուկ պահպանության օբյեկտների ցուցակում։

«Եկեղեցու վերակառուցման համար նյութական միջոցներ չկան։ Եթե պետությունը ցանկանա աշխատանքներ սկսել, ապա մենք պատրաստ ենք օժանդակել: Նախորդ տարիներին նախագիծ պատրաստեցինք։ Եկեղեցին պետք է շահագործվեր որպես հյուրանոց։ Անհրաժեշտ թույլտվությունը ստացանք, սակայն նպատակահարմար չգտանք։ Եկեղեցու վերակառուցման համար 2մլն դոլար է հարկավոր, որովհետև քարերը մեկ առ մեկ պետք է վերակագնել։ Եթե պետությունը ցանկանա, կարող է այն պետականացնել։ Մենք ցանկացած հարցում կաջակցենք։ Եկեղեցին կարող է վերածվել ցուցահանդեսների կամ կոնֆերանսների սրահի։ Այն կարող է բացվել նաև որպես պատմական եկեղեցի»։

Հիշեցնենք, որ եկեղեցու տարածքն այժմ օգտագործվում է որպես ավտոկայանատեղի։ Հետաքրքիր է, որ հայկական բողոքական եկեղեցին, 1973թ. Դիարբեքիրի մշակութային և բնական ժառանգության պահպանության վարչության կողմից ինչ-ինչ պատճառներով գրանցվել է որպես «Ասորական պատմական եկեղեցի»։

Աղբյուր`    Dogan Haber


https://www.ermenihaber.am/am/news/2018/11/19/Թուրքիա-Դիարբեքիր-եկեղեցի/141851i

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın