İçeriğe geçmek için "Enter"a basın

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսն այցելել է Ծիծեռնակաբերդ

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ նոյեմբերի 18-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Տիկին Պեկրեսը ծաղիկներ է խոնարհել Եղեռնի զոհերի հիշատակին եւ խոհրդանշական եղեւնի տնկել հուշահամալիրի պուրակում։

Այնուհետեւ Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանում։

Նշենք, որ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով։


https://news.am/arm/news/481692.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın