Գլենդելի բնակիչ, ամերիկահայ Սիրուն Երեցյանը, որ հիվանդության պատճառով հատուկ սարքի միջոցով է հաղորդակցվում, նոյեմբերի 15-ին ընթերցողին կներկայացնի իր նոր ժողովածուն: Այս մասին հայտնում է LA Times-ը:
Սիրուն Երեցյանին 60 տարեկանում ախտորոշել են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (ALS), եւ հենց այդ ժամանակվանից նա վարժվել է օգտագործել հատուկ սարքավորում, որն արձանագրում է տեսողական եւ շնչառական շարժումները` առանձին տառերից բառեր եւ նախադասություններ կազմելով: Սկզբում նա սարքն օգտագործում էր միայն հաղորդակցվելու համար, սակայն հետո ընկերներն ու ընտանիքի անդամները սկսեցին նկատել, որ մեքենան շատ ավելի արտահայտիչ մտքեր եւ նախադասություններ է արձանագրում:
Երեցյանի գրվածքների «Էվոլյուցիան իմ հեղափոխությունն է» խորագրով ժողովածուի շնորհանդեսը նախատեսված է Գլենդելի կենտրոնական գրադարանում:
Գրքի նախաբանում Երեցյանը պատմում է, որ նա սկսել է ստեղծագործել 2013-ից, երբ այլեւս չէր կարողանում ձեռքով մատիտ բռնել կամ նույնիսկ համակարգչով տպել: Սակայն այդ տարի նա հրատարակել է միջնադարյան գեղանկարչության մոտիվներով պատկերված գեղազարդ հայոց այբուբենը:
2012-ին, մինչեւ հիվանդության ախտորոշումը, Երեցյանը հրատարակել էր նաև բանաստեղծությունների գիրք:
İlk yorum yapan siz olun