İçeriğe geçmek için "Enter"a basın

Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին

Շարունակելով ներկայացնել Շառլ Ազնավուրի հավերժ ժառանգությունը՝ Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին, որը հանդիսանում է մեծն արտիստի եւ միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռեւս 2017 թվականին:

Մեկ ու կես տարվա ընթացքում մաեստրոն եւ նրա ընտանիքն անմիջական մասնակցություն են ունեցել ARARAT Charles Aznavour Signature Blend բացառիկ կոնյակի ստեղծման բոլոր փուլերին՝ սպիրտների ընտրությունից մինչեւ ձեւավորման հաստատումը: Սերտ համագործակցության ջերմ դրվագներից մեկը մաեստրոյի 2017 թվականի մայիսին գործարան կատարած այցն է: Այցի ընթացքում նկարահանվել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, որը պատմում է մեծանուն արտիստի անսահման վարպետության եւ արվեստի ու դրա յուրաքանչյուր դրսեւորման հանդեպ նրա տածած սիրո մասին:

Միանալով մաեստրոյի մարդասիրական առաքելությանը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի ստեղծման նախագիծը կաջակցի «Ազնավուր» հիմնադրամին, ինչպես նաեւ գալիք սերունդների համար բացառիկ հարթակ հանդիսացող «Ազնավուր» կենտրոնին, որը կբացվի 2021 թվականին եւ նախատեսված է ֆրանսիական մշակույթի տարածման եւ Հայաստանից ու այլ երկրներից սկսնակ արտիստների աջակցման համար:

Ազնավուրի հիշատակը, իր փիլիսոփայությունը, քարոզվող արժեքները եւ բեմ դուրս գալուն պես բոլորին պարգեւած անվերջ տոնը կապրեն հավերժ: Այս կապակցությամբ նոյեմբերի 17-ին  ԱՐԱՐԱՏ թանգարանում կմեկնարկի «Ազնավուր: Կյանքի պահեր» խորագրով Շառլ Ազնավուրի կողմից արված լուսանկարների բացառիկ ցուցահանդես, որը ավելի վաղ նախատեսվում էր անցկացնել ARARAT-ի փակ միջոցառման ժամանակ: Ցուցահանդեսն անվճար կգործի մայրաքաղաքի բոլոր բնակիչների եւ հյուրերի համար: Մեծանուն երգիչը, ով հանդիսատեսին զարմացրել է իր ողջ կարիերայի ընթացքում, կշարունակի ներկայացնել իր վարպետության եզրերը:

«Ի շնորհիվ Շառլ Ազնավուրի եւ իր ընտանիքի հետ այս բացառիկ համագործակցությանը՝ մենք հնարավորություն ունեցանք մեկ ու կես տարվա ընթացքում ականատես լինել ոգեշնչման, առատաձեռնության, վարպետության եւ սեփական մասնագիտության հանդեպ աներեւակայելի սիրո պատմությանը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս նախագիծը կբացահայտի իր մշակութային ժառանգության եւս մեկ եզր», – նշում է ԵԿԳ-ի վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

«ARARAT Charles Aznavour Signature Blend-ը խորհրդանշում է ոչ միայն իմ հոր կարիերայի առանցքային փուլերը, այլեւ այն արժեքները, որոնք նա մարմնավորում է՝ նրբագեղություն, անսահման վարպետություն եւ առատաձեռնություն: Ինձ հաճելի է տեսնել, որ այնպիսի կազմակերպությունը, ինչպիսին է Երեւանի կոնյակի գործարանը, ցանկանում է եւ պատրաստ է աջակցել այն մարդասիրական նախաձեռնություններին, որոնց հավատում է», – «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուր:

Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն պահերը:

1956: Առաջին հաղթանակի նոտաներ

Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում

1960: Համաշխարհային փառքի նոտաներ

“Je m’voyais déjà”  երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում

1981: Հավերժական սիրո նոտաներ

“Une vie d’amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը

ARARAT Charles Aznavour Signature Blend – ի սպիրտների միջին տարիքը՝ 25 տարի:


https://news.am/arm/news/480666.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın