İçeriğe geçmek için "Enter"a basın

Արմեն Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը «Ազնավուր» կենտրոնում են. նրանց դիմավորեց Նիկոլա Ազնավուրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնորջ՝ Նունե Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝տիկնոջ Բրիջիթ Մակրոնի հետ շրջայց են կատարել Երեւանի «Ազնավուր» կենտրոնում: Այստեղ է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոյնե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

«Ազնավուր» կենտրոն են ժամանել նաեւ Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ օրերս Նիկոլա Ազնավուրը իր հարցազրույցում հայտնել էր, որ «Ազնավուր» կենտրոնի ստեղծման գաղափարը եղել է Շառլ Ազնավուրինը. «Մենք այն ձեւավորել ենք միասին: Նրա ցանկությունը էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենով, երաժշտությամբ եւ կինոյով:

Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանիտեսքով: Կենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնը, որը կուղեկցի նրանց հորս կյանքի ամենանշանակալի փուլերով` ծնողների արտագաղթից մինչեւնրա հաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաեւ հանդես կգա որպես կրթական եւ մշակութային փոխանակումների, քննարկումների եւ ուսանելու վայր: Մենք մասնավորապես կենտրոնում կառաջարկենք ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված հորս ստեղծագործությունների տեքստերի վրա:

«Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը կներկայացվի լայն  հանրությանը հոկտեմբերի 11-ին Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ  գագաթաժողովի շրջանակներում, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Չնայած այն խոր վշտին, որ կենտրոնը պետք է հանդիսավոր բացեմ առանց հորս, իմ պարտքն է հարգել նրա հիշատակը եւ անել ամեն ինչ, որպեսզի նրա տեսլականը իրականություն դառնա»:

Նշենք, որ նախատեսված է, որ ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահները պետք է ստորագրեն հուշագիր տեղում Ազնավուրի կենտրոն բացելու համար։


https://news.am/arm/news/475457.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın