İçeriğe geçmek için "Enter"a basın

Հոլոքոստից առաջ օսմանյան հրեաներն աջակցում էին Հայոց ցեղասպանության «ճարտարապետին». ավստրալացի պրոֆեսոր

1915-ի գարնանը Թալեաթն ամեն ինչ անում էր, որ միջազգային հարթակում խնդիրներ չլինեն, որպեսզի հարվածի հայերին, իսկ հրեաները վախենում էին նույն ճակատագրին արժանանալ, ուստի չէին ողջունում ո՛չ հայամետ, ո՛չ էլ զոհամետ որեւէ գործողություն: Հունիսին Իսրայելի Քնեսեթում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար քվեարկությունը չեղարկվեց՝ կառավարության բավարար աջակցության բացակայության պատճառով: Այս մասին գրում է Times of Israel-ի լրագրող Օ’Մալլին:

Հոդվածում նշվում է, որ Ավստրալիայի Նյուքասլի համալսարանի պրոֆեսոր Հանս Լուկաս Քիսերը Times of Israel-ին ասել է, որ Թուրքիայի հետ փոփոխական հարաբերությունների պատճառով Իսրայելը չի կարողացել անել այն, ինչ բազմաթիվ հրեաներ բարոյապես ցանկանում էին անել. հրապարակավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը Քնեսեթում: Քիսերը հեղինակել է «Թալեաթ փաշա. Ժամանակակից Թուրքիայի հայրը եւ Ցեղասպանության ճարտարապետը» գիրքը, արժանացել է Հայաստանի նախագահի մրցանակի՝ Հայոց ցեղասպանության պատմության մեջ մեծ ներդրման համար:

Օ’Մալլին գրում է, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու՝ Իսրայելի վերջին որոշումն արժանացել է պատմաբանների, ակադեմիկոսների, գրողների եւ մարդու իրավունքների ակտիվիստների քննադատությանը (նրանցից շատերը հենց Իսրայելից են):

Երուսաղեմի Յադ Վաշեմ Հոլոքոստի թանգարանի ակադեմիական խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր Եհուդա Բաուերը հունիսին տված հարցազրույցներից մեկում ասել է, որ Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը դավաճանություն է: Իսկ Քիսերի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ ավելի մեծ կարեւորություն ունի, քան իսրայելա-թուրքական հարաբերությունների մասին քննարկումները. հրեաները պատմականորեն մեծ դեր են խաղացել Օսմանյան կայսրության քարոզչության տարածման հարցում, մինչդեռ հայերը շարունակ մորթվում էին:

Քիսերի խոսքով՝ Թալեաթը ցեղասպանության ժամանակահատվածում Ստամբուլում եւ այլուր վայելում էր «առանձնահատուկ հրեական մամուլի» հարգանքը. մասնավորապես՝ Գերմանիայում Deutsche Levante-Zeitung-ը եւ նմանատիպ այլ թերթեր Թալեաթին գովաբանում էին՝ «կարկառուն առաջնորդ» եւ «կայսերական Թուրքիայի փրկիչ» լինելու համար: Պրոֆեսորի խոսքով՝ չնայած այս գովասանքը բաղկացած էր կեղծ քարոզչությունից ու ստերից, սակայն բազմաթիվ գերմանացիներ հավատում էին հրեական մամուլին ու դրա քայքայիչ տրամաբանությանը:

Պատմաբանը հիշում է, թե օսմանյան թուրքերին հավատարիմ քանի հրեաներ էին աչք փակում հայերի տառապանքի վրա: Նրանց թվում էին այնպիսի դեմքեր, ինչպիսին էր Ալֆրեդ Նոսիգը, որի օգնությամբ հիմնադրվել են Ընդհանուր հրեական գաղութացման կազմակերպությունը (AJK) եւ Սիոնիստական կազմակերպությունը (ZO), որոնց նպատակն էր Միջին Արեւելքում եւ այլուր հրեական լոբբինգն ու օսմանյան թուրքերի ու հրեաների միջեւ սերտ հարաբերությունների քարոզչությունը: Սակայն, Քիսերի կարծիքով, պետք է հաշվի առնել այն, որ այդ ժամանակահատվածը կարեւոր անցումային շրջան էր հրեական պատմության մեջ. հրեաները փորձում էին աջակցություն գտնել հնարավոր ամեն տեղից, որպեսզի իրականանա սիոնիզմի գլխավոր նպատակը՝ Պաղեստինում հրեական պետության հիմնումը:

Իր գրքում Քիսերը գրում է Հայոց ցեղասպանության եւ հրեաների Հոլոքոստի միջեւ մի շարք նմանությունների մասին: Նրա խոսքով՝ Թալեաթը Հիտլերը չէր, սակայն երկուսն էլ ներկայացնում էին այնպիսի հասարակություններ, պետություններ ու քաղաքական կուսակցություններ, որոնք ողջունում էին բռնությունը, որով կարելի էր հաղթահարել այն, ինչ իրենք անվանում էին ճգնաժամ եւ պարտություն:

«Թալեաթը միակուսակցական ռեժիմի վարպետ էր: Միակուսակցական կառավարումն էր ուժգին խեղաթյուրում առանձին խմբի մասին պատկերացումը», – ասել է պատմաբանը:


https://news.am/arm/news/470335.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın