İçeriğe geçmek için "Enter"a basın

Գերմանական Լեերի փողոցներից մեկը կկոչվի Երեւանյան. նախաձեռնության հեղինակն այս օրերին Երեւանում է

Գերմանիայի Դաշնության Ներքին Սաքսոնիա մարզում հայապահպանման միջոցառումների նախաձեռնող Ալբերտ Թովմասյանի եւ Լեեր քաղաքի քաղաքային իշխանությունների միջեւ նախնական համաձայնություն է ձեռքբերվել առաջիկայում քաղաքում փողոցներից մեկը Երեւանյան փողոց անվանակոչելու վերաբերյալ: NEWS.am-ի հետ զրույցում Ալբերտ Թովմասյանը նշեց. «Երկար ժամանակ է բանակցում եմ քաղաքային իշխանությունների հետ իմ ընտանիքի կողմից Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Լեերում տեղադրված խաչքարին հարող փողոցը Երեւանյան անվանակոչելու վերաբերյալ: Տեւական բանակցություններից հետո եկանք նման համաձայնության»:

Չնայած բանակցությունների փուլն արդեն անցյալում է, սակայն Թովմասյանը դեռ մտահոգություններ ունի. «Պատմությունը, կարծես, կրկնվում է. 2015-ին ընդառաջ ինձնից շատ ջանքեր պահանջվեցին հայկական խաչքար տեղադրելու համար թույլտվություն ձեռք բերելու հարցում։ Խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունների վրա մեծ էր թուրքական համայնքի ազդեցությունը, թուրքական համայնքը դիմում էր ցանկացած ազդեցության լծակի՝ ծրագիրը տապալելու համար: Չնայած այդ ամենին` մեզ հաջողվեց ամեն ինչ բարեհաջող իրականացնել, իսկ բացմանը ներկա էին ոչ միայն քաղաքական ողջ էլիտան, այլ նաեւ միջազգային բազմաթիվ հյուրեր», – նշեց Ալբերտ Թովմասյանը` հավելելով, որ անգամ արարողությունից հետո թուրքական ազդեցություն ունեցող լրատվամիջոցները երկար ժամանակ փորձում էին աղմուկ ստեղծել եւ որեւէ կերպ ազդել իրավիճակի վրա:

Անդրադառնալով փողոցը Երեւանյան անվանակոչելուն, նա նշեց, որ անունը պատահական չի ընտրվել. խաչքարի տարածքում Թովմասյանների ընտանիքի ջանքերով տեղադրվել են նաեւ Երեւանից բերված նստարաններ «Լեեր» եւ «Երեւան» գրություններով: Երկու նստարան էլ որպես նվեր տեղադրված են քաղաքապետարանի այգում. «Երբ անվանակոչման մասին բանակցությունները դարձան առարկայական, թուրքական համայնքը կրկին ակտիվացավ: Նրանք փորձում են ազդեցություն ունենալ քաղաքային իշխանությունների վրա` խոչընդելով մեր աշխատանքներին։ Սակայն մենք էլ մեր հերթին փորձում ենք ամեն ինչ անել, որ նախնական համաձայնությունը փաստաթղթավորվի, որպեսզի կարողանանք անվանակոչման արարողությունը կազմակերպել Երեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ»,- տեղեկացրեց Ալբերտ Թովմասյանը` նշելով, որ իրենք մտադիր են աշնանը խաչքարին հարող տարածքում մեծ շուքով նշել «Երեբունի-Երեւան»-ի 2800-ամյակը:

Բացի այդ, Ալբետ Թովմասյանը տեղեկացրեց, որ ապրիլին Լեեր քաղաքում արդեն հինգերորդ անգամ հիշատակել են Հայոց ցեղասպանության տարելիցը, որը տեղի է ունեցել հայկական խաչքարի մոտ: Միջոցառմանը ներկա են եղել գերմանացի հայտնի քաղաքական ու մշակութային հայտնի դեմքեր։ Լեերի մարզպետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մաթիաս Գրոտեն իր ելույթում նշել է, որ աշխարհն այսօր էլ կանգնած է ցեղասպանության խնդրի առջեւ։ Ըստ նրա, այն, ինչ կատարվում է Սիրիայում, դրա ապացույցն է. «Գերմանական այս այգում տեղադրված խաչքարը մեսիջ է, որ այդ ոճիրը չպետք է կրկնվի»:

Նա համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին՝ աջակցելու ցեղասպանության միջազգայնացման հարցն առաջ տանելու գործում։ Հիշատակի արարողությանը մասնակցել են Լեերի նախկին քաաղաքապետ Վոլգանգ Քելները, Բունդեսթագի պատգամավոր Բրունո Շախները։ Շախները կոչ է արել գերմանացի ժողովրդին՝ միանալ ժխտողականության դեմ հայ ժողովրդի պայքարին։ Հայկական պուրակում, որը ստեղծվել է խաչքարի տեղադրումից հետո, երկրորդ ծիրանենին է տնկվել։ Լեերի մարզպետարանին է նվիրել հայ գեղանկարիչ Մհեր Պողոսյանի «Արարատ» նկարը։ Գերմանիայում Հայոց ցեղասպանության տերալիցին նվիրված միջոցառմանը նվագել է Կոնսերվատորիայի ուսանող Էդգար Մինասյանը։

Ի դեպ, այս օրերին Ալբերտ Թովմասյանը Երեւանում է. նա Գերմանիայից հատուկ եկել է՝ միանալու «Իմ քայլը» նախաձեռնությանը։ Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ ցանկություն ունի մայիսի 8-ին նախատեսվող հանրահավաքին գերմանահայ համայնքի անունից խոսք հնչեցնել հարթակից. «Իմ համերաշխությունն եմ հայտնում համաժողովրդական այս շարժմանը։ Ողջունում եմ եւ հուսով եմ, որ կկարողանամ իմ սրտի խոսքը ասել, անել հաջորդ քայլը՝ հայրենիքի շենացման գործում»:


https://news.am/arm/news/449977.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın