İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքական դատարանը արգելել է Տրապիզոնի Այա Սոֆիայի տաճարը որպես մզկիթ օգտագործել

Տրապիզոնի Այա Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուց հետո Թուրքիայի ճարտարապետների պալատը դատական հայցը դատարանը բավարարել է։

Թուրքիայի ճարտարապետների եւ շինարարների միության կայքը տեղեկացնում է, որ թուրքական դատարանը բավարարել է ճարտարապետների պալատի կողմից Տրապիզոնի Այա Սոֆիայի տաճարը որպես մզկիթ օգտագործելը դադարեցնելու հայցը։

Թուրքիայի մշակույթային ժառանգության ցանկում ընդգրկված եւ 13-րդ դարի ճարտարապետական գեղեցիկ կառույց հանդիսացող Այա Սոֆիայի տաճարը 1964 թվականին դարձել էր թանգարան, սակայն 2013-ին իշխանությունները այն մզկիթ են դարձրել, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության մի հատվածի մոտ։


https://news.am/arm/news/444800.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın