Վերջին ընթրիք,Ոտնլուայ եւ Խաւարման Գիշեր (Լացի Գիշեր)
Աւագ հինգշաբթին նուիրված է Յիսուս Քրիստոսի վերջին ընթրիքին, իբրև Հաղորդութեան խորհրդի հաստատում:Յիսուս Քրիստոս վերնատունը վերցրուց հացը. օրհնեց, կտրեց եւ տուաւ տասներկու աշակերտներուն ու ըսաւ. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: ապա Օրհնեց գինին, բաժակը վերցնելով` գոհութիւն յայտնեց, տուաւ անոնց ու ըսաւ . «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր ուխտի Իմ Արիւնը, որ կը թափուի շատերու համար» (Մատթ. 16 17-30): Օրհնուած հացն ու գինին Յիսուս Քրիստոսի Մարմինն ու Արիւնն են եւ հոգեւոր սնունդ` հավատացեալների համար.եւ Յիսուս ըսաւ «Ով կ՛ուտէ իմ Մարմինը եւ կ՛ըմպէ իմ Արիւնը, հաւիտենական կեանք ունի» (Յովհ. 6; 55):
Աւագ Հինգշաբթի ,Քրիստոս վերջին ընթրիքէն հետոյ, ցուցաբերելով ճշմարիտ հեզութեան ու խոնարհութեան օրինակ, կը լուայ իր աշակերտներու ոտքերը:
Վերջին ընթրիքէն հետո Յիսուս ծունկի եկաւ իր աշակերտների առջեւ ու ծառայաբար լուաց անոնց ոտքերը` (Յովհ. 13; 5), հեզության ու խոնարհութեան օրինակ ծառայելով : «Եթե Ես` Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր եք իրարու ոտքերը լուալ, որովհետեւ օրինակ մը տուի ձեզի, որ ինչպէս, ես ձեզի ըրի , դուք ալ նոյն ձեւով ըրէք» (Յովհ. 3;1-20):
Իւրաքանչիւր անգամ երբ աւետարան կը կարդացուի աւարտին մոմերը մէկ-մէկ կը մարուին, վերջաւորութեան կը մնայ կեդրոնի մեծ մոմը որ,կը խորհրդանշէ Յիսուս Քրիստոսը որ մինակ լքուած էր:
Տօքթ.Սարգիս Ատամ
İlk yorum yapan siz olun