Ստամբուլի Քադիր Հաս համալսարանում բացվել է հայազգի նկարիչ Տարոն Մուրադյանի «Բացահայտ գաղտնի խաղ» խորագրով ցուցահանդեսը:
Սա արվեստագետի առաջին ցուցահանդեսն է Թուրքիայում: Ցուցահանդեսի համակարգողը պրոֆ. Հասան Բյուլենթ Քահրամանն է:
Խոսելով իր աշխատանքների մասին՝ Մուրադյանն ասում է. «Ես շատ չեմ խոսի, թող նկարներս խոսեն: Թող այցելուները որոշեն, թե ինչ են պատմում նկարներս»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
https://www.ermenihaber.am/am/news/2018/03/21/%D5%8Dտամբուլ-Տարոն-Մուրադյան/125618
İlk yorum yapan siz olun