Ֆրանսահայ Րաֆֆի Արտոն «Umbrella» երգի շնորհիվ մրցույթի հաջորդ փուլ է անցել։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Րաֆֆի Արտոն հիացրել է ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրին բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի «Umbrella» (Հովանոց) երգի վիրտուոզ կատարմամբ։
Նա կիսաեզրափակիչ փուլի երեք հավակնորդներից մեկն էր։ Րաֆֆին Ռիհաննայի երգը յուրովի ներկայացրեց՝ երգելով ֆրանսերեն, և մարզիչ Ֆլոր Պանին ընտրեց հենց հայազգի երգչին:
16-տարեկան Րաֆֆիին ճանաչում է բերել ռոքնռոլի ու Էլվիս Փրեսլիի հանդեպ սերը։ Նա նաև մասնակցել է «Ֆրանսիան տաղանդներ ունի» հեռուստաշոուին, որտեղ երրորդ տեղն է զբաղեցրել։ Րաֆֆիի ծնողներն ազգությամբ հայ են, հայրը Թուրքիայից է, մայրը ծնվել է Ֆրանսիայում։
Տղան յոթ տարեկանից զբաղվում է երաժշտությամբ։
https://armeniasputnik.am/society/20180319/10973815/raffi-arto-rihanna-dzayn.html
İlk yorum yapan siz olun