İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլում Արամ Աթեշյանի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել

Ստամբուլում բողոքի ակցիա են անցկացրել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ:  Այս մասին SHANTNEWS-ը տեղեկություն է ստացել Ստամբուլի իր աղբյուրներից:

Կիրակի  երեկոյան Ստամբուլում տեղի է ունեցել Էսայեան վարժարանի «Մարալ»  համույթի ելույթը: Սրահում գտնվողները սուլոցներ և վանկարկումներ են արել, երբ հանդիսության բացման ժամանակ թուրքերենով մարդկանց ողջունող աղջիկներից մեկը հիշատակել է Արամ սրբազանի անունը:

«Եկեք ողջունենք այսօր այստեղ գտնվող Պոլսի պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյան սրբազանին»,- ասել է նա, որից հետո սրահում աղմուկ է բարձրացել:

Բողոքի ակցիայի մասնակիցները օդում տարածել են թռուցիկներ, որոնց  վրա եղել է «նշանակեալ, հիմա հեռացիր» արտահայտությունը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ  չէ, որ բողոքի  նման ակցիա է անցկացվում Ստամբուլում:

Ավելի վաղ «Շանթ» հեռուստաընկերության եթերում «Ակոս» թերթի  հայկական բաժնի խմբագիր Բագրատ  Էստուկյանը չէր բացառել, որ Սուրբ Զատկի տոնին Արամ Աթեշյանին դեմ բողոքի հավաքներ անցկացվեն:


http://www.shantnews.am/news/view/13086.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın