İçeriğe geçmek için "Enter"a basın

Գյումրիում ցանկանում են խոհարարական դպրոց հիմնել. ծրագիրը ներկայացրել են վարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում եղել են նաեւ ֆրանսիական Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը եւ այլք: Այս մասին  NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրերը վարչապետին են ներկայացրել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը, որում ներդրվելու են Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:

Ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ Կարեն Կարապետյանը ողջունել եւ կարեւորել է ծրագրի իրականացումը: «Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող եւ անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:


https://news.am/arm/news/439740.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın