Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը 12000 թուրքական լիրայով (3200 դոլար)տուգանվել է մեջլիսի ամբիոնից Քուրդիստան բառը հնչեցնելու համար:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» այս մասին Բայդեմիրին տեղեկացրել է մեջլիսի ֆինանսական հարցերի վարչությունը:
Թուրքիայի խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ Քուրդիստան բառի համար կիրառված տուգանքը կապված է ամիսներ առաջ խորհրդարանի ներքին կանոնակարգի մեջ ընդունված փոփոխությունների հետ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցություների նախաձեռնությամբ ընդունվել էր մեջլիսի նոր ներքին կանոնադրություն, որով արգելվում է «Հայոց ցեղասպանություն», «Քուրդիստան», «քրդական նահանգներ» արտահայտություների կիրառումը:
Ըստ այդ կանոնադրության՝ կարգազանց պատգամավորները զրկվում են 2 նիստի մասնակցելու իրավունքից և տուգանվում աշխատավարձի 2/3-ով:
Տուգանքն առաջին անգամ կիրառվել է Օսման Բայդեմիրի նկատմամբ, ով խորհրդարանի ամբիոնից հնչեցրել էր «Քուրդիստան» բառն ու զրկվել հաջորդ 2 նիստին մասնակցելու իրավունքից:
https://www.ermenihaber.am/am/news/2018/01/16/Քուրդ-Թուրքիա/120918
İlk yorum yapan siz olun