Հարգելի բարեկա՛մ,
Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը։ Քառորդ դարը անկյունադարձային է՝ արժևորելու անկախությունը, գնահատելու մեր ձեռքբերումները, թերացումները, մարտահրավերներն ու մտորելու երջանիկ հայրենիքի տեսլականի մասին։ Անցած 25 տարիների բարդ ճանապարհը, մեր նորագույն պատմության փառապանծ ու նաև տխուր և ամոթալի էջերը թերթելով, առաջ նայելու և ճիշտ հետևություններ անելու ժամանակն է։
Սեպտեմբերի 21-ը նաև ՍիվիլՆեթի 5-րդ տարեդարձն է։ Բարեկեցիկ և հզոր երկիր կառուցել հնարավոր չէ առանց մարդու և քաղաքացու իրավունքների ամբողջական և անվերապահ իրացման, առանց ամուր ժողովրդավարական հաստատությունների, որոնցից մեկը, անշուշտ, անկախ մեդիան է։ Անցած հինգ տարիներին ՍիվիլՆեթի գործունեության հիմքում ընկած է եղել հենց այս հավատամքը։
Անկախության օրը ՍիվիլՆեթը ՈՒՂԻՂ հեռարձակմամբ կլուսաբանի Երևանում տեղի ունեցող իրադարձություններն ու շքերթը Հանրապետության հրապարակում։ Ձեզ կներկայացնենք նաև հատուկ այդ օրվա համար պատրաստված տեսանյութերն ու ֆիլմերը, և մեր տաղավարում հյուրընկալված մարդկանց հետ կփորձենք ամփոփել անցած քառորդ դարն ու քայլել առաջ։
Մենք Ձեզ կներկայացնենք մեր պատրաստած անգլերեն տեսանյութերը և նույնաբովանդակ քննարկումներ կունենանք նաև անգլախոս լսարանի համար։
Միացե՛ք մեզ սեպտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 11։00-ին։
Հարգանքով,
ՍիվիլՆեթ
Dear Friends,
On September 21, the Republic of Armenia will be celebrating 25 years of independence. Turning the page on a quarter of a century calls for a reevaluation of achievements and failures, reformulation of challenges ahead, for a reinstated vision of a better Armenia and stronger independence.
September 21 also marks CivilNet’s 5th anniversary. Without the unreserved practice of constitutional and human rights, without democratic institutions, and as a pillar of democracy, a free and independent media, a prosperous and strong country, the Armenia we work towards establishing, can not be come to be.
On September 21, we will work LIVE to bring you the parade from Republic Square and other celebratory events taking place across town. We will also premiere short films and reports prepared for the occasion. Through in-studio discussions, we will overview the past 25 years of independence and take you behind the scenes of CivilNet operations and our own celebration on the day. Our Armenian section will start at 11a.m. Yerevan time and continue throughout the day to conclude with English interviews from our terrace.
Thank you for being with us.
Sincerely,
CivilNet
Yorumlar kapatıldı.