İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամենահայոց Երջանկայիշակ Կաթողիկոս Գարագին Ա. Քեսաբցի 84 Տարեկան

Ծնած է 27 Օգոստոս 1932 թուականին  Նշան Սարգիսեան աշխարհիկ անուոնվ Սուրիոյ Քեսաբ քաղաքի, իսկ 29 Հունիս 1999 վախճանած է Էջմիածնի մէջ: Եղած է,1983-1994 թուակններու միջեւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս,իսկ 1983-1999 թուակններու միջեւ Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոս.

Նախնական կրթութիւնն  ստացած է Սիւրիոյ  Քեսաբ քաղաքի  Ուսումնասիրաց միացեալ վարժարանի մէջ, ապա 1946-1952 թուականներու միջեւ ուսումը շարունակած  է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքի մէջ :
1949 թուականին ձեռնադրուած է սարկաւագ, 1952 թուականին՝ կուսակրօն քահանայ , վերակոչուելով Գարեգին աբեղայ՝ ,ի յիշատակ Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա.Հովսեփեանի : Եղած է Կիլիկիոյ միաբանութեան ուխտի անդամ։

1955 թուականին պաշտպանելով «Հայաստանյայց եկեղեցւոյ աստուածաբանութիւնը ըստ հայ շարականներու» թեմայով՝ վարդապետական աւարտաճառը  ստացած  է վարդապետական  աստիճան։ Նոյն թուականին պաշտոնավարած է Դպրեվանքի մէջ՝ որպէս ուսուցիչ և վերակացու,  1956 թուականին ստանձնած է Դպրեվանքի տեսուչի պաշտօնը։  1957-1959 թուականներուն Գարեգին վարդապետ ուսումը շարունակած է Օքսֆորդի համալսարանի մէջ՝ :Աւարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին»  խորագրով աշխատութիւնը, ստացել գրականութեան  աստիճան։
 1963 թուականին ստացած է ծայրագոյն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրուած է եպիսկոպոս իսկ  1973-ին անոր  շնորհուեցաւ արքութեան պատիւ և տիտղոս ։
1971–1973 թուականներուն  վարեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ապահան-Նոր Ջուղա թեմի եւ  1973–1977-ին՝ Հիւսային . Ամերիկայի Արևելյան նահանգներու ու Գանատայի թեմի առաջնորդի պաշտօնը։
 2 Մայիս 1977  թուականին Խորեն Ա Բարոեանի կաթողիկոսութեան շրջանին , ընտրուեցաւ  Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռակից կաթողիկոս,իսկ 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ կաթողիկոս։
1995-ին ընտրուեցաւ Ամենայն հայոց կաթողիկոս։
Եղաւ  աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատութիւններու և համալսարանների պատուաւոր տօքթօր։
Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը մահացաւ 1999 թ. Հունիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ։
1960-ին Գարեգին վարդապետը որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ, ունեցած  է  միջեկեղեցական մի շարք համագումարներու ու ժողովներու, Եկեղեցիներու համաշխարհային խորհրդի (ԵՀԽ)  գործուն մասնակցութիւն։
 Դիտորդի կարգավիճակով մասնակցած է Վատիկանի II ժողովի երեք յաջորդական նիստերուն (1963–65) և Անգլիկան եկեղեցւոյ համաժողովին (1968)։
 1968-ին ընտրուեցաւ ԵՀԽ Կենդրոնական և Գործադիր վարչութիւններու անդամ, իսկ 1975-ի Նայրոբիի (Քենիա) համաժողովի՝ փոխատենապետ։  Աստուածաբանութեան, գրականութեան, պատմութեան և մշակոյթի թեմաներով դասախոսած  է զանազան  վարժարաններու , Պէյրութի Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարաների , Քօլէճներու  եւ Համալսարաններու  մէջ:
1976–77 թուակներու մէջեւ Լիբանանի մէջ  բռնկած քաղաքացիական պատերազմի տարիներուն , Լիբանահայութեան օժանդակելու գործին  մեծ դեր  խաղացած է :
1983-ին ընտրուելով Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ կաթողիկոս՝ զարկ տուաւ ազգ-կրօնական, մշակութային և շինարարական աշխատանքներուն։ Հաստատեց քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքը, ի նապատակ ունելով նպաստել աստուածաբանական ուսուցման բարելաւումը: Արդիականացուծ  Անթիլիասի Դպրեվանքը: Մեծ ուշադրութիւն դարձուց  հրատարակչական գործին, հիմնեց  «Հասկ» գիտա-աստվածաբանական տարեգիրքը, նախաձեռնեց թանգարան-մատենադարանի շենքի շինարարութիւնը։
1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժէն  յետոյ Գարեգին Բ կաթողիկոսը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճեանի հետ իր մասնակցութիւնը բերաւ աղետի գոտիի բնակավայրերու վերականգնման , կազմակերպեց  սփյուռքէն  օգնութիւն ։
1995-ին ընտրուելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ իր ջանքերը ուղղեց  եկեղեցական կեանքի ներքին կարգաւորմանն ու կազմակերպման, մասնաւորապէս՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանի գործունեութեան վերաաշխուժացման, Քրիստոնէական դաստիարակութեան և քարոզչութեան կենտրոնի ստեղծմանը, եկեղեցիներու ու վանքերու  նորոգմանը, սոցիալական բնոյթ ունեցող կառույցներու ստեղծմանը, աստուածաբանական, հոգևոր և հայագիտական գրքերի հրատարակման։
Գահակալութեան կարճ ժամանակաշրջանի մէջ Գարեգին Ա կաթողիկոսը հովուապետական այցելություններ կատարեց Հայ եկեղեցու թեմերու և Կ. Պոլսի հայոց պատրիարքարան, նոր թափ տուաւ  Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի էկումենեան-Տիեզերական  գործունեութեան, պաշտոնական հանդիպումներ  ունեցաւ քոյր եկեղեցիներու հովուապետներու հետ, Մայր աթոռի մէջ  ընդունեց մի շարք եկեղեցական և էկումենիկ պատուիրակութիւնները։
Հայաստանի քրիստոնեութիւնը պետական կրօն հռչակելու 1700-ամեակի հանդիսութիւններու շրջանին, Վեհափառ Հայրապետի ձեռամբ, 7 Ապրիլ 1997-ի ին կատարվել է Երևանի Սուրն Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցւոյ հիմնարկէքը։
Հեղինակն է հայերէն, անգլերէն, գերմաներէն, ֆրանսերէն, արաբերէն լեզուներով աստուածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում ուսումնասիրություններու և յօդուածներու:
Տօքթ.Սարգիս Ատամ

Yorumlar kapatıldı.