İçeriğe geçmek için "Enter"a basın

Աշխարհում 10 միլիոն 297 հազար 770 հայ է ապրում. ուսումնասիրությունների տվյալներ

Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների, աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից: Հաշվարկներն իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կառույցների, ինչպես նաեւ միգրացիոն ծառայությունների տրամադրած տվյալների հիման վրա: Ըստ այդմ՝ պարզվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ապրում է 10.297.770  հայ, որից 8.140.500-ն ապրում է Հայաստանի ու Արցախի սահմաններից դուրս:

Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում եւ Արգենտինայում:
Մասնավորապես՝ հայկական բնակչություն ունեցող երկրների ցուցակն այսպիսին է (թվերը՝ հազար մարդ).
Աբխազիա–48.000
Ալբանիա– 470
ԱՄՆ–1.540.000
Արաբական Միացյալ Էմիրություններ– 3.000
Արգենտինա – 128.000
Ավստրիա– 3.000
Ավստրալիա–85.000
Բելոռուսիա–35.000
Բելգիա–11.000
Բոլիվիա– 50
Բրազիլիա– 47.000
Բուլղարիա –8.000
Գերմանիա–47.000
Դանիա– 2.500
Եգիպտոս–4.500
Թուրքմենիա-30.000
Թուրքիա–70.000
Իսրայել– 6.000
Իրաք–10.000
Իրան–240.000
Իսպանիա–8.000
Իտալիա–4.000
Լատվիա–3.000
Լեհաստան–45.000
Լիբանան–130.000
Լիտվա– 2.100
Կանադա–57.000
Կատար–1.800
Կիպրոս – 4.000
Կոլումբիա–500
Հունգարիա–35.000
Հնդկաստան–600
Հունաստան-25.000
Ղազախստան– 25.000
Մալթա–350
Մեքսիկա–500
Մեծ Բրիտանիա- 11.000
Նորվեգիա – 2.500
Նիդեռլանդներ-7.000
Շվեյցարիա–7.000
Շվեդիա-9.000
Չինաստան–200
Չեխիա–15.000
Չիլի–700
Ռուսաստան-1.980.000
Ռումինիա -2.000
Սիրիա– 120.000 (մինչեւ Սիրիայի քաղաքացիական պատերազմը)
Վենեսուելա-3.000
Վրաստան–249.000 (որից Ջավախում`  110.000)
Տաջիկստան–6.000
Ուզբեկստան–70.000
Ուկրաինա – 100.000
Ուրուգվայ–20.000
Քուեյթ–12.000
Ֆրանսիա–700.000
Աշխարհի ամենահայաշատ քաղաքները, ըստ նույն հետազոտությունների, հետեւյլան են.
Լոս Անջելես   (ԱՄՆ, Կալիֆոռնիա) – 980.000
Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) – 400.000
Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասեր (Ռուսաստանի Դաշնություն) – 900.000
Ռոստովի մարզ (Ռուսաստանի Դաշնություն) – 200.000
Բեյրութ (Լիբանան) – 100.000
Փարիզ (Ֆրանսիա) – 95.000
Մարսել (Ֆրանսիա) – 94.000
Գլենդել  (ԱՄՆ,Կալիֆոռնիա) – 85.000
Բուենոս Այրես (Արգենտինա) – 81.000
Բոստոն (ԱՄՆ, Մասաչուսեթս) – 75.000
Թեհրան (Իրան) – 70.000
Լիոն (Ֆրանսիա) – 68.000
Հալեպ (Սիրիա) – 50.000 (մինչև քաղաքացիական պատերազմը)
Դիտվել է 21709 անգամ
Աշխարհ հայեր Հասարակություն

Yorumlar kapatıldı.