İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայերը ճնշումների ներքո կրոնափոխ էին լինում. Չեթինօղլուի անդրադարձը Արսեն Յարմանի «Սիվաս» գրքին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուն գրախոսական է գրել Արսեն Յարմանի կողմից հրատարակված «Սիվաս» գրքի համար, որում ներկայացվում են 19­րդ դարի վերջին Սեբաստիայում (թուրքական անվանումը` Սիվաս) հայերի վիճակը: Յարմանը ներկայցրել է հոգևորական Պողոս Նաթանյանի` Սեբաստիա կատարած այցելություններն ու գրառումներն այդ վայրերում ականատեսը եղած իրադարձությունների մասին` դրանով իսկ կարևոր նյութ պատրաստելով պատմաբանների համար: «Արմենպրես»­ը ներկայացնում է Չեթինօղլուի գրախոսականն ամբողջությամբ:

***
Արսեն Յարմանը տպագրել է ընդդիմադիր և քննադատ հոգևորական Պողոս Նաթանյանի՝ 1870­ական թվականների վերջին Սեբաստիա, Ամասյա
և Թոքաթ այցերի տպավորոթունները[1]՝ հարստացնելով դրանք մեկ այլ հոգևորականի՝ Գարեգին Սրվանձտյանցի՝ նույն ժամանակ այդ
տարածքներն այցի ընթացքում արված ճամփորդական գրառումներով, այդ շրջանի հետ կապված կարևոր լուսանկարներով և
բացատրություններով: Յարմանն իր մոտ 150 էջանոց ներածական խոսքով դյուրացրել է Նաթանյանի և Սրվանձտյանցի գրառումների ընկալումն
այժմյան ընթերցողի համար՝ մեկտեղելով այն պատմական և մշակութային ծանոթագրություններով:
Նաթանյանը գրում է, որ «հոգևորականի կյանքն ավարտվում է արցունքների և թշվառության մեջ»:[2]
Մոռացված, կենսագրությունը գրեթե ջնջված Նաթանյանի ձայնը տարիներ անց երևան եկավ Արսեն Յարմանի աշխատանքով՝ ներկայանալով
որպես ընդգրկուն մի աղբյուր 20­րդ դարի պատմաբանների համար: Տարիներ անց մեր ականջին է գալիս այս հայի խիզախ ձայնը, ում լռեցնելով
աքսորում են, որտեղ էլ ողբերգական կերպով ավարտվում է նրա կյանքը: Արսեն Յարմանը, ով Նաթանյանի 200 էջանոց աշխատանքն
ընթերցողին է ներկայացնում 350 էջանոց գրքով, այսպես է նկարագրում իր աշխատանքը. «Մեծ հարգանք եմ զգում, որ կարողացել է այսքան քիչ
էջերի մեջ ամփոփել այսքան լավ նկարագրություն, և որոշել եմ առանց իր ստեղծագործությանը ձեռք տալու հրատարակել՝ որպես գրքի
հեղինակ նշելով Պողոս Նաթանյանին, իսկ հրատարակչության խմբագիր նշել ինձ[3]»:
Ներկայացված աշխատանքը հատկապես կենտրոնանում է Հայկական հարցի շրջադարձային կետերից մեկը հանդիսացող 1876­1878 թթ. վրա՝
ցույց տալով, թե ինչպես են բարեփոխումները փոխում հայ հասարակությունը, և թե ինչ կարևորություն և իմաստ ունեին դրանք հայ
հասարակության համար: Արսեն Յարմանը դա հետևյալ խոսքերով է բնությագրում.«Ցույց տալու համար, թե ինչ պայմաններում է գրվել Պողոս
Նաթանյանի ստեղծագործությունը, աշխատել ենք անդրադառնալ 19­րդ դարի սկզբից մինչև վերջ ձգվող պատմական ժամանակահատվածի
կարևոր շրջադարձային իրադարձություններին, և թե ինչպես են դրանք անդրադարձել օսմանյան հասարակության վրա»:
Lke 15
21.06.2016 Հայերը ճնշումների ներքո կրոնափոխ էին լինում. Չեթինօղլուի անդրադարձը Արսեն Յարմանի «Սիվաս» գրքին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական …
https://armenpress.am/arm/news/851492/hayery­tchnshumneri­nerqo­kronapokh­ein­linum­chetinoxlui.html 2/8
Արսեն Յարմանը, Թանզիմաթի (1839թ) և Ըսլահաթի (1856թ) բարեփոխումների հրովարտակների շրջանից սկսելով, քննում է մոդեռնիզացիայի
գործընթացների ներքին շարժումները՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ դրանում շատ կարևոր հենակետ է եղել հայ
հասարակությունը: Ինչքան էլ որ բարեփոխումների հիմնական նպատակը կայսրության ուժեղացումը և բոլոր ազգերի՝ կենտրոնական
իշխանության հանդեպ հավատարմության ձևավորումն էր, նշված բարեփոխումների բնույթը վաղ թե ուշ օսմանյան բյուրոկրատիայի առջև էր
ծառացնելու մուսուլմանների և ոչ մուսուլմանների հավասարության հարցը, քանի որ չնայած նոր կառավարման մոդելն ուներ իր հստակ
սահմանները, նախատեսվում էր ստեղծել մեջլիսներ (խորհուրդ) և կիրառել աշխարհիկ կառավարում: 1839 թ. և հետագայում 1856 թ.
հրովարտակների շնորհիվ օսմանյան քաղաքական կյանք մտան աշխարհիկ պետություն և համաքաղաքացիության (պետության
քաղաքացիների հավասարության) հասկացողությունները: Բարեփոխումների հիմնական նպատակներից մեկն էր նաև այն, որ աշխատանք էր
տարվում «Օսմանականության» գաղափարի՝ իր տեղը գտնելու և ուժեղացման ուղղությամբ: Պարզ է, որ տվյալ մոտեցումն էլ այս կամ այն
չափով ստիպված էր գտնել նոր լուծումներ քաղաքական ներկայացման խնդրի հետ կապված, քանի որ անհրաժեշտ էր որոշակի իրավունքներ
տալ ազգերին, ում հավատարմությունը ցանկանում ես ձեռք բերել:
Կայսրության կենտրոնացման շրջանակներում կատարված բարեփոխումներին զուգահեռաբար 1840թ. սկզբներին նահանգային պաշտոնյաների
համար արված մի հրովարտակով նախատեսվում էր կայսրության ամեն մի էյալեթում (նահանգ) և մեծ քազաներում (գավառ) ստեղծել
նահանգային խորհուրդներ:Այս խորհուրդների ձևաչափում նախատեսվում էր հավասարակշռություն ստեղծել խորհրդի կազմի մեջ մտնող
պաշտոնյաների և տեղի ժողովրդի միջև: Բայց ընդհանուր առմամբ չի կարելի ասել, որ այս խորհուրդների ստեղծման փորձը հաջողվել է: Եթե
խորքային նայելու լինենք, ապա դժվար է նաև ասել, որ որպես տեղի ժողովրդի ներկայացուցիչ ընտրվածները իրոք տեղաբնիկ էին:
Բնականաբար, այս կերպ ընտրված ներկայացուցիչները հեռու էին գավառային կյանքը հեշտացնելուն միտված քայլեր կատարելու որակից:
Անատոլիայում և Ռումելիում 1840­1841թթ. առաջ եկած գյուղացիական ապստամբություններն էլ արդյունքն էին այս անհաջողության և
հիասթափության: Ապտամբությունները, որ առաջ էին եկել որպես տարբեր հարկերի դեմ ըմբոստություններ, տարբեր տեսակի ավարտ
ունեցան: Անատոլիայում ի հայտ եկած նման ապստամբությունները շատ շուտ ճնշվում են և առանձնապես կարևոր հետևանքներ չեն ունենում:
Բայց ՌումելիյումԹանզիմաթի հրապարակումից հետո առաջ եկած ապստամբությունները հեշտությամբ փոխում են իրենց ուղղությունը,
հարկերի դեմ սկսված ըմբոստությունը արագ վերածվում է ազգային շարժման: Անատոլիայում էլ, օրինակ ՔոնյայիՄեշելի գյուղում, ջիզիեի
(գլխահարկ) հարկը վճարելուց հրաժարվող քրիստոնյա գյուղերը պակաս չէին, սակայն սրանք կրոնական կամ էլ ազգային որակ չեն ստանում:
Ի տարբերություն Ռումելի՝ Անատոլիայում ազգային կամ անջատողական շարժման միտումներ չեն նկատվում:
Թանզիմաթի և Ըսլահաթի բարեփոխումները, որոնք միտված էին պետության ուժեղացմանը, միաժամանակ նպատակ ունենալով գործադրել
մուսուլմանների և ոչ մուսուլմանների հավասարության սկզբունքը, խորհուրդների գործունեության ընթացքում իրենց հետ բազմաթիվ
խնդիրներ բերեցին, վիլայեթի մեջլիսի ժողովների ընթացքում ոչ մուսուլման անդամները շարունակ ենթարկվում էին վիրավիրանքների և
նվաստացումների մուսուլման անդամների կողմից: Թանզիմաթի հավասարության սկզբունքը ինչպես ժողովրդի, այնպես էլ նահանգային
խորհուրդների ժամանակ բուռն քննարկման թեմա է դառնում:Մեքքայի շերիֆը և իր շրջապատի ուլեման (հոգևոր դասը) իրենց հրապարակած
ֆեթվայում «անհավատության» մեջ են մեղադրում Թանզիմաթի բյուրոկրատիային, ինչը նաև արձագանք է գտնում ժողովրդի շրջանում:
Հետաքրքիր մի դեպք է ներկայացնում Թրաբլուսշամում (Տրիպոլի) կատարված ժողովրդի հակադրությունը: Հավատալով Թանզիմաթի
հայտարարություններին՝ մի խումբ քրիստոնյաներ թաղման ժամանակ դին տեղափոխում էին շուկայի միջով իրենց ուսերին դրած, այլ ոչ թե
ինչպես նախկինում էշի վրա՝ այսպիսով ենթարկվելով մի շարք մուսուլմանների հարձակումներին: Այս հարձակումն ինքնին առանձնապես
հետաքրքրություն չի ներկայացնում: Հետաքրքիրն այն է, ինչ տեղի է ունենում հետագայում:
Այս շրջանի բողոքագրերն ուսումնասիրելը շատ հետաքրքիր և զավեշտալի դեպքեր են բացահայտում: 14 հունվարի 1841թ.­ին պատմական մի
աղերսագրից պարզ է դառնում, որ շրջանային խորհուրդներում ընտրված մետրոպոլիտ և քոջաբաշըները, ինչ էլ որ դիմում կամ ասում էին,
արժանանում էին արհամարանքի և վիրավորանքի մյուս մասնակիցների կողմից՝ այսպիսով նրանք դիմում են Բարձր Դուռ: Արդարադատության
խորհուրդը (Meclis­i Ahkâm­ı Adliye), ծանոթանալով վիճակին, զգուշացնում է, որ բոլորվիլայեթներում անհապաղ պետք է դադարեցվի նմանատիպ
վարքագիծը, և որ մուսուլման անդամները պետք է հարգանքով վերաբերվեն:
Թանզիմաթի շրջանում աշխարհիկ կրթության և ապրելակերպի տարածումը փոխեց ոչ մուսուլմանների եկեղեցի­համայնք
հարաբերությունները: Հայ համայնքի տեսանկյունից արևմտականացման գործընթացի ամենազգալի երևույթն այն էր, որ ստիպում էր
ամիրաներին և հոգևորականներին կիսել իրենց իշխանությունը նոր ուժեղացող դասերի հետ: 19­րդ դարի արևմտականացման գործընթացը
ստիպում էր ոչ միայն ամիրաներին, այլև հայ հասարակությունում ամենաբարձր հոգևոր կառույցներին իրենց ուժը և իշխանությունը կիսել
միջին և բարձր բուրժուզիայի հետ:
Հայ հասարակության արևմտականացումը նաև օրինակ էր այլ համայնքների համար: Կարելի է նաև մի իմաստով ասել, որ հայ համայնքը
առաջինն էր ընդհանուր հասարակության աշխարհիկացման գործում: Հայ պատրիարքի քաղաքացիական իրավասություններն էլ Թանզիմաթի
հրովարտակով զգալի չափով սահմանափակվում էին: Ավանդական արտոնություններն էլ սահմանափակվում էին կրոնական խնդիրներով:
Սակայն անգամ այս սահմանը շատ ուժեղ չէր և շարունակ խախտվում էր:
Թանզիմաթի հրովարտակում հպանցիկ նշված ներկայացուցչության սկզբունքը Ըսլահաթ հրովարտակում ուժեղ կերպով պաշտպանվում էր:
Ամենից առաջ կանխատեսելով, որ ոչ մուսուլմանները կմտնեն Արդարադատության բարձրագույն խորհուրդ (Meclis­i Vâlâ­yı Ahkâm­ı Adliye)՝
պայմաններ ստեղծվեցին, որ նրանք կարողանան մասնակից դառնալ օրենքների պատրաստության և ընդունման գործընթացին, սակայն քանի
որ Բարձրագույն խորհրդում նշանակված ոչ մուսուլմանները հիմնականում սերում էին Բարձր դռան հետ սերտ կապեր ունեցող Ստամբուլի
հայտնի ոչ մուսուլմանական ընտանիքներից, վիճահարույց է դառնում, թե ինչքանով էին նրանք ներկայացնում իրենց համայնքները: Սակայն
ամեն դեպքում այսպիսի մի կարևոր կառույցում էլ ներկայացուցչական սկզբունքի կիրառումը շատ կարևոր առաջընթաց է, որի նշանակությունը
չի կարելի փոքրացնել: Երկորդը, Ըսլահաթ հրովարտակը նորից նախատեսում էր կազմավորել Թանզիմաթի հրովարտակով
նախատեսվածվիլայեթի և քաղաքապետարանիխորհուրդները՝ արդար ընտրությունների միջոցով, և հնարավորինս ապահովել մուսուլմանների
և ոչ մուսուլմանների թվաքանակների ողջամիտ հավասարակշռությունը: Երրորդը, համայնքների ներսում նվազեցնել հոգևորականների
իրավասությունները և ապահովել միջավայր, որպեսզի խորհուրդների կազմ կարողանան մտնել նաև համայնքի ոչ հոգևորական
ներկայացուցիչներ: Այս ամենի հետևում անհնար է չտեսնել իրավական որոշ ապահովությունների աղերսները մի երկրում, որտեղ աճում էին
Եվրոպայի կողմից տնտեսական ներդրումները: Այս հրովարտակով ավելի հստակ անհրաժեշտ քայլեր են կատարվում իրագործելու նախկինում
արդեն խոստացված փոփոխությունները. ստեղծել խառը դատարաններ, վերջ տալ ոչ մուսուլմաններից ջիզիեի գանձմանը, ոչ մուսուլմաններին
նույնպես զինվորագրել, արգելել օգտագործել նրանց համար վիրավորական համարվող արտահայտությունները, դատարաններում նրանց
վկայությունն էլ ընդունել և հնարավորություն ընձեռել, որպեսզի ամեն ոք դատարանում երդումը իր հավատի համաձայն անի: Այսպիսով,
հրովարտակը նաև ուժեղ քննադատության է ենթարկվում:Ենթադրվում էր, որ օսմանյան իշխանության հետ հակասող արտոնությունների
տրամադրումը,ծ չի կարող ապահովել մուսուլմանների և ոչ մուսուլմանների հավասարությունը, և որ այն կհանգեցնի նրան միջև բախումների:
Սիրիայում, Ջիդդայում և Լիբանանում ապստամբություններ են սկսվում, 1858 թվականին այն բանից հետո երբ մուսուլմանները հարձակվում են
քրիստոնյաների վրա և սպանվում են Ֆրանսիայի և Անգլիայի հյուպատոսները, իրադարձություններ են սկսվում, որի արդյունքում այս
պետություններն էլ են խառնվում և խախտվում է օսմանյան տարածքների անկախությունը: Իսկ Լիբանանի ապստամբությունն ավարտվում է
մի նիզամնամե­ի ստորագրությամբ:1861թ.­ին Լիբանանինիզամնամեի համաձայն` այն դառնում է ինքնավար էյալեթ՝ քրիստոնյա վալիի
գլխավորությամբ:
Ըսլահաթ հրովարտակը նոր ճամփա է բացում ոչ մուսուլմանների կրոն­իրավունք դաշտում՝ պատճառ դառնալով նրանց ներքին
հավասարակշռության փոփոխման և վերակառուցման համար: Այս գործընթացը ինչպես օրինակ Հայոց Ազգային Սահմանադրության[4]
պարագայում աղբյուր է լինելու կայսրությունում սահմանադրական գործընթացի համար: Մասնավորապես հայ համայնքն այս հրովարտակի
հրապարակումից հետո, սահմանադրական տեքստ ստեղծմանն ուղղված քայլեր է ձեռնարկել: Հրովարտակի հրապարակից կարճ ժամանակ անց
հայկական համայնքի պատրաստած Հայ միլլեթի կանոնակարգն (Nizamnâme­i Millet­i Ermeniyan) ընդունվում է օսմանյան կառավարության
կողմից 1863թ.­ի մարտի 17­ին, որից հետո, փաստորեն, հայերն օսմանյան տիրապետության տակ կարողացան հասնել նրան, որ ստեղծեցին
խորհրդարան հիշեցնող կառավարման համակարգ: Այս նիզամնամեն (կանոնակարգ) մի կողմից ցույց էր տալիս հայկական համայնքի ներսում
ժամանակակից ներկայացուցչական մտքի հասունացումը, մյուս կողմից էլ, արագացնելով այս մտածողության զարգացումը, ուժեղացնում
21.06.2016 Հայերը ճնշումների ներքո կրոնափոխ էին լինում. Չեթինօղլուի անդրադարձը Արսեն Յարմանի «Սիվաս» գրքին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական …
https://armenpress.am/arm/news/851492/hayery­tchnshumneri­nerqo­kronapokh­ein­linum­chetinoxlui.html 3/8
ազգային գիտակցությունը: Ուժեղ միջին խավի ի հայտ գալը և աշխարհում բուրժուադեմոկրատական հեղափոխություններին
հետաքրքրությամբ հետևող, լիբերալ գաղափարներից ազդված մտավորական դասի ստեղծումն էլ խախտեց ամիրաների և ավանդական ուժերի
հավասարակշռությունը: 19­րդ դարի սկզբից սկսած գնալով աճում էր հայ երիտասարդների թիվը, որոնք գնում էին սովորելու Եվրոպա: Նրանցից
ամեն մեկն ունենալու էր իր մեծ ներդրումը հայ հասարակության մոդեռնիզացիայի և սահմանադրական գործընթացին ծանոթացնելու գործում:
1863թ. Սահմանադրությունը բասկերի ֆուերոների նման հիմնարար մի փաստաթուղթ էր, որը հիմնովին նոր կերպով կարգավորում էր հայ
համայնքի կառուցվածքն ու կառույցների՝ միմյանց նկատմամբ հարաբերությունները: Այն դասական առումով սահմանադրություն չենք կարող
համարել, քանի որ այն ոչ թե պետության, այլ պետության ներսում մի համայնքի հասարակական կառուցվածքի հետ կապված
կարգավորումներ էր պարունակում: Սակայն երբ հաշվի ենք առնում դրա պատրաստման տրամաբանությունը, տերմինալոգիան, այն
հանգամանքը, որ բացահայտ նշվում էր հայ համայնքի կառավարման օրգանների գործունեության դաշտը,
պատասխանատվությունները, ծանոթացնում անհատի իրավունքներին և պարտականություններին, կարող ենք հանգիստ ասել, որ տեքստն
ուներ սահմանադրության առանձնահատկություններ: Սահմանադրությունը, որը ընտրության և ներկայացուցչության սկզբունքներն
օգտագործելով նպատակ ուներ կանոնների պատասխանատվության հասկացողությունը դարձնել գերակա, ճանապարհ բացեց հայ համայնքի
ներքին հարաբերությունների փոփոխության համար: Սահմանադրության կիրառման ընթացքում շատ խնդիրների ի հայտ գալու և կառույցների
իրավասության դաշտի տարբեր մեկնաբանությունների պատճառով առաջացան խաթարումներ:
Հայոց Ազգային Սահմանադրությունը, համայնքի ներսում սահմանադրական կառավարման ուժեղացման տեսանկյունից շատ կարևոր քայլ էր, և
այն ներշնչեց նաև այլ համայնքներին: Սահմանադրությունը 1869­1891թթ. ընթացքում գործում էր առանց խնդիրներ առաջացնելու, սակայն
այն բանից հետո, երբ հայ համայնքի ներսում ազգային գիտակցության զարգացումը սկսեց աճող լարվածություն առաջացնել Օսմանյան
պետության կենտրոնական կառույցի մեջ,արդեն 1891թ.­ից սկսած այն այլևս փաստացի չէր կիրառվում, չնայած կառավարությունը
պաշտոնապես չեղյալ չէր համարել այն:
Արսեն Յարմանը շեշտում է Հայոց Ազգային Սահմանադրության առաջնային դերն ու օսմանյան սահմանադրական գործընթացում նրա ունեցած
ավանդի հանգամանքը: Ինչքան էլ որ գավառային հայությունը, Նաթանյանի խոսքերով, չի կարողացել հասնել «օրենքի» բերած իրավունքները
հասկանալու գիտակցության, Հայոց Ազգային Սահմանադրության ստեղծման քայլը շատ կարևոր նշանակություն ունի: Ավելին, այս
Սահմանադրության հանդեպ ունեցած մոտեցումը չի սահմանափակվել հայկական համայնքի ներքին կարգավորումներով: Եւ որ ավելի կարևոր
է, այն ներշնչանք է հանդիսացել Օսմանյան կայսրության վիլայեթների կարգավորումների ձևավորման և ի վերջո նաև 1876թ.­ին հռչակված
սահմանադրություն համար:
Այս ազդեցությունը կարևոր է ոչ միայն 1876թ.­ի Սահմանադրության տեքստի վրա ունեցած ազդեցությամբ, այլև այն հանգամանքով որ այն
կազմողների մեջ կային նաև հայ մտավորականներ: 1876թ.­ի դեկտեմբերի 23­ին հռչակված Սահմանադրության վրա Հայոց Ազգային
Սահմանադրության ունեցած ազդեցության վկայություններից մեկը նաև այն հանգամանքն է, որ այն կազմողները միևնույն ժամանակ հենց
Հայոց Ազգային Սահմանադրության կազմողներն էին. «Օսմանյան սահմանադրական հանձնաժողովների հայ անդամների միջոցով
Սահմանադրությունն, իրոք, հայկական ազդեցություն ունեցավ: Գրիգոր Օտյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Վահան Էֆենդին
(Հովհաննես Վարդանյան), Պետական խորհրդի անդամ Չամիչ Էֆենդին (Հովհաննես Չամիչ) առաջին Օսմանյան հանձնաժողովի անդամներն էին:
Հայոց Սահմանադրության գլխավոր ճարտարապետներից մեկը՝ Միդհատ փաշայի երկար տարիներ մտերիմ ընկեր և խոսնակ հանդիսացող
Օտյանը, հանձնաժողովի ամենաազդեցիկ անդամներից էր: Հայ Ազգային Սահմանադրությունը բացի ներշնչանքի աղբյուր լինելուց ուներ նաև
ազդեցություն: 1864 և 1867թթ. վիլայեթների նիզամնամեներում զուգահեռներ կարելի է տեսնել մի քանի տարի առաջ հռչակված հայ Ազգային
Սահմանադրության հետ: 1864 և 1867թթ. նիզամնամեներն իրենց մեջ էին ներառում ընտրության և ներկայացուցչության սկզբունքները, ուստի
կարելի է մտածել, որ դեպի ազգային ժողով տանող քայլ են: Հայտնի է որ, Նամըք Քեմալը քրիստոնեական խորհուրդները բերել է որպես
ազգային խորհրդի վառ օրինակ:
Չնայած Օսմանյան Սահմանադրությունը և Հայոց Ազգային Սահմանադրությունը կարծես նույն ճակատագրին են արժանանում, չի կարելի
փոքրացնել դրա ազդեցության նշանակությունը: Եթե անգամ այս տեքստը գալիք տարիների ընթացքում օսմանյան աշխարհագրության վրա
ընդհանրապես չկարդան, այն ազատական շարժման հիմնական աղբյուր է հանդիսացել: Մյուս կողմից Հիմնական օրենքի վերագործարկումը
ընկալվում է որպես բոլոր խնդիրների լուծում: Հենց այս է Երկրորդ սահմանադրության շրջանում բոլոր ազգությունների ոգևորության
պատճառը: Իրականում 1877թ.­ի Ազգային խորհրդի պատգամավորները նորից կատարված ընտրությունների արդյունքում չեն եկել գործի
գլուխ, քանի որ ընտրված համարվող վիլայեթի անդամները պատգամավորական կոչում ստանալու համար էին այս խորհրդի մեջ մտել: 1877թ.­ի
ժողովի 99 պատգամավորներից 33­ն էին ոչ մուսուլմաններ ,ինչը ցույց է տալիս որ հարաբերակցությունը ոչ մուսուլմանների և մուսուլմանների
միջև 1/3 է[5]: Սխալ կլինի ասել, որ այս էթնիկական տարբերությունը հակասություն է առաջացրել, կամ որ խորհուրդը դժվարացել է
ամբողջական դեր կատարել: Ամեն բանից առաջ չի կարելի ասել, որ այս խորհրդում բերվել են ազգային պահանջներ: Հնարավոր չի լինի նաև
խոսել այն մասին, որ խորհրդի մեջ ոչ մուսուլմանները գործել են համագործակցված: Մինչ օրս չի հայտնաբերվել որևէ առընչություն այդ ժողովի
անդամներից մեկի և ազգայնական ինչ­որ միության միջև: Ի հակադրություն սրա՝ հավատարմության օրինակները բազմաթիվ են»: Օսմանյան
տարածքներում առաջ եկած ազգայնականները առաջարկում էին կոնֆեդերատիվ լուծումներ: Որպես Բալկանյան ազգայնականության
հիմնադիրներ ճանաչված առաջին շրջանների ազգայնական առաջնորդներ Քորիասը, Վելեստինլիսը և Լևսկին, երբ ցանկանում էին ազգային
իշխանության գլխավորմամբ պետություն ստեղծել, չէին երազում ստեղծել էթնիկապես միատարր միապետություններ: Այս առաջնորդները,
տեղի մուսուլմաններին էլ որպես իրենց երկրի քաղաքացի տեսնելով, բազմազգ հանրապետության մասին էին մտածում[6]:
Շրջանի ամենազարգացած քաղաքական տեքստերից մեկը հանդիսացող Հայոց Ազգային սահմանադրության ձեռքբերումները և գործադրումը
մեկնաբանող մի գրող նշում է. «Երբ նայում ենք հայերի Թանզիմաթի հռչակումից հետո ստեղծված նիզամնամեներին, այսինքն համայնքի
ներքին սոցիալ­տնտեսական կյանքն նորից կարգավորող սահմանադրութուններին, չնայած որ համարյա 150 տարի է անցել՝ կարող ենք տեսնել,
որ այն այսօր կիրառվող համակարգից շատ ավելի դեմոկրատական և ներկայացուցչության առումով զարգացած համակարգ է եղել:
Քաղաքացիական և հոգևոր շրջանակները իրարից տարանջատելու միտված այս սահմանադրությունները այդ ժամանակ լուրջ
հակասություններ են առաջացրել, բայց կարողացել են իրագործվել չնայած բոլոր խնդիրներին: Այս նիզամնամեների շնորհիվ ստեղծվում է
քաղաքացիական կյանքը համակարգող քաղաքացիական և խառը խորհուրդներ: Այսինքն վարչական և ներկայացուցչական մի կառույց էր
ստեղծել, որ այժմ մենք չունենք»:[7]
Նաթանյանը, ով ուղարկվել էր գավառ Հայոց Սահմանադրության կիրառումը ստուգելու համար, իր տպավորությունների հետ մեկտեղ
հանգամանալի և խիզախ մի զեկույց է ներկայացնում: Պողոս Նաթանյանը 1977 թ. հրատարակված իր ստեղծագործությունը սկսել է գրել 1876
թ. առաջին ամիսներին: Նա ուշադրություն է հրավիրում նաև հայ ժողովրդի դեմ դիմաց կանգնած դժվարություններին: Խիզախորեն խոսում է
ինչպես համայնքի ներսում, այնպես էլ համայնքից դուրս առկա գործոններին մասին: Քննադատության կիզակետում էր հայտնվում
յուրաքանչյուրը, ով պատճառ էր դարձել անիրավության: Այս առումով ոչ մեկին արտոնություն չէր տրվում առանց բացառության՝ լիներ դա
Պատրիարքարան, եկեղեցի, կառավարիչներ, ազնվականություն, օսմանյան ղեկավարություն:
Նաթանյանը անհավասարությունն ու ճնշված վիճակը չէր կապում միայն պաշտոնական շրջանակների անտարբերության կամ տեղական
խմբերի հալածանքների հետ: Քննադատության նետերը միևնույն ժամանակ դիպչում էին տեղական իշխանությունների հետ համագործակցող և
իրենց եղբայրներին շահագործող հայերին կամ այս ամենը տեսնելով ոչ մի ձայն չհանող հոգևոր կամ վարչական կառույցներին: Այսպիսով,
Նաթանյանը բարեփոխումների և մոդեռնիզացիայի գործընթացին կապված էր հոգևորականից չսպասվելու աստիճան և անկեղծ էր իր հավատի
մեջ: Սակայն բարեփոխւոմների նկատմամբ հավատն ինչքան մեծ է, նույնքան մեծ է նաև այդ բարեփոխումներից հրաժարվելու բարկությունն ու
հիասթափությունը:
Վերջում նրա գրած զեկույցները ոչ ոքի դուրը չեն գալիս, և նա աքսորվում է: Աքսորում նրան ողբերգական վերջ է սպասվում:
Նաթանյանը սկզբում մեծ հույսեր ուներ Աբդուլհամիդ II­ից, որ նա կարող է փոխել հայերի սև բախտը: Այսպիսով զարգացումները չեն գնում
Նաթանյանի հույս ունեցածի ուղղությամբ: Աբդուլհամիդ II­ի երկար բռնապետության ընթացքում, հայերի՝ Նաթանյանի խոսքերով՝
«անբախտությունը» շարունակվում է, և շատ են լարվում հայկական համայնքի և օսմանյան իշխանության հարաբերությունները: 1880­ական
21.06.2016 Հայերը ճնշումների ներքո կրոնափոխ էին լինում. Չեթինօղլուի անդրադարձը Արսեն Յարմանի «Սիվաս» գրքին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական …
https://armenpress.am/arm/news/851492/hayery­tchnshumneri­nerqo­kronapokh­ein­linum­chetinoxlui.html 4/8
թվականներից աճող այս լարվածությունն 1895­1896 թթ. իրադարձությունների ժամանակ ծայրաստիճան ուժեղացավ և Առաջին
համաշխարհային պատերազմի ժամանակ հանգեցրեց տեղահանումների:
1870­ականների վերջերից սկսված նոր շրջանը աչքի ընկավ որպես օսմանյան հայերի հանգիստ և ապահովությունից զուրկ տարիների շրջան:
1870­ականների վերջերից սիվրիհիսարցի մի հայ, ով իր տանն էր հյուրընկալել անգլիացի ճանապարհորդ Հենրի Բարքլիյին, հեգնալի կերպով
նրան է տալիս հանգստի բացատրությունը. «Տան տերը մեզ պատմեց, թե ինչ լավ են հայերը հարմարվում թուրքերի հետ. «Մենք բուլղարների
նման չենք, երբ մեկը մեզ թալանում է մենք ոչինչ չենք անում, երբ մեզ ծեծում են ոչ մի ձայն չենք հանում՝ այսպիսով ապահովում ենք մեր
հանգիստ կյանքը»:
1890­ականների երկրոդ կեսից հետո Աբդուլհամիդ II­ը գնալով խորացնում է իր բռնապետությունն ու դաժանությունը. այս
քաղաքականությունը չափազանց ողբերգական հետևանքների էր հանգեցնելու:
Աբդուլհամիդ II­ը, ում Նաթանյանը բնութագրում էր որպես «փառավոր և բարեգութ սուլթան», սպասվում էր, որ վերջ կդնի ճնշումներին և
հալածանքներին, որոնց ենթարկվում էին հայերը: Սակայն նորից նրա կառավարման շրջանում ականատես է լինում բարեփոխումների
դադարեցմանը և իր գրած խիստ քննադատությունների պատճառով արժանանում աքսորի:
Պողոս Նաթանյանի անձնական կյանքի պատմությունն արտացոլում է Օսմանյան հասարակության 19­րդ դարի երկրորդ կեսից գնալով
բարձրացող ազատության պահանջի արդյունքները: Նոր մտքերի ազդեցության տակ ստեղծված միջին խավը, ինչպես նաև 1863թ­ի
նիզամնամեի նման փորձերը հայ համայնքին իրավունքների և ազատությունների տեսանկյունից ավելի դինամիկ և քննադատ հայացք էին
շնորհել: Լինելով մի հոգևորական՝ Պողոս Նաթանյանը, հավասարության և ազատության փնտրտուքին այսքան քննադական հայացք ունենալով,
հայ համայնքի՝ 19­րդ դարում ապրած այս շրջադարձերի մեջ ունեցել է իր կարևոր մասնաբաժինը:
Նաթանյանի զեկույցում հանգամանորեն նկարագրված են Սեբաստիայի պատմությունը, աշխարհագրությունը, բնակչության կազմը,
տնտեսական վիճակը, մարդկային հարաբերությունները: Իր քննադատություններն արտահայտելու հետ մեկտեղ հետ չի մնում նաև մեղմորեն
ճանապարհ ցույց տալ. այս տողերը ես գրել եմ ոչ թե բողոքելու համար հարգարժան եղբայր քահանաներից, այլ միայն սրտիս կսկիծը
բացահայտ արտահայտելու համար: Քանի որ գիտեմ որ տաճարներն այսքան լավ կառավարելու պարագայում կարող են նաև տեղի ժողովրդի
համար վերակառուցման, նորոգման և տեղեկության առումով մեկական աղբյուր լինել:
Նաթանյանն իր այցելած և ուսումնասիրած վայրերի մշակութային դիմանկարներն էլ էր գծում, որոնք հրատարակված տեսնում ենք
Սեբաստիայի մի թերթում. «Վարդանյանը «Սիվաս» անունով մի թուրքական գավառային թերթի խմբագիրն էր»: Մեզ է տեղեկացնում, որ այնտեղ
կան հայ փախստականներ, «Մի տուն փախստական կա»:
Երբ նկարագրում էր քաղաքի տնտեսական կառուցվածքը, ուշադրություն էր դարձնւոմ նաև հայերի տնտեսության մեջ ունեցած
դերակատարությանը. «Քաղաքում քիչ է հարուստների և առևտրականների թիվը: Սրանք էլ հիմնականում հայերի միջից են դուրս գալիս»:
Սեբաստիայի արհեստագործության և տնտեսության կառուցվածքի մասին խոսելիս տեսնում ենք, որ շատ մանրամասնորեն է նկարագրել.
«Սեբաստիայում կա մոտ 30 արհեստագործական համալիր, որոնցից մեծ մասը հայերի ձեռքում է: Քաղաքում կան մեծ շուկաներ բազմաթիվ
խանութներով, որտեղ մեծ թվով ապրանք է վաճառվում: Մեծ ու փոքր խանութների թիվը 1200­ից ավել է, արհեստագործների մեծ մասը և
հատկապես առևտրականների մեծ մասը հայեր են: Այստեղ Բեզեսթան կոչված «Սըբահա» անունով մի շուկա էլ կար: Շուկան ուներ արևելք,
արևմուտք և հարավ բացվող երեք մեծ դուռ: Մեծ­փոքր 47 տուն կար: Մեկը հայերին էր պատկանում: Հայերին պատկանող այդ տան անունը
«Միլլեթ հանը» էր, պատրաստված էր փայտից և ուներ 30 սենյակ: Սրանից բացի 40 000 քուրուշով մի տարածք էր գնվել այդտեղ դպրոց
կառուցելու համար»: Առանձին կար նաև աշխատավայր. «Եթե գյուղացիների մեջ արհեստագործներ և առևտրականներ չլինեին, ապա
գյուղացիները և՛ ուտելու, և՛ հագնվելու առումներով մեծ դժվարություններ կունենային: Սրանք միմյանց նկատմամբ զուգահեռ և անբաժանելի
հետաքրքրություններով էին կապված և միմյանց կարիքն ունեին: Քաղաքի արհեստավորներն իրար մեջ էին բաժանել գյուղերը. ոմանք 20,
ոմանք էլ 30 գյուղ էին վերցրել: Այսպիսով, եթե որևէ գյուղացի, որ աշունը գալիս էր քաղաք, հագուստի կարիք էր ունենում, առանց գումար
վերցնելու նրան հագուստ էին տալիս: Ամռանն էլ քաղաքացիները գյուղեր գնալով փոխում էին իրենց ապրանքը յուղ, ոչխար, պանիր, ցորեն,
կարագ և այլնով: Դրանով միմյանց պարտքերը մարած էին լինում: Սա հին Հայաստանից մնացած լավ մի ավանդույթ էր, որ շարունակվում է
մինչև մեր օրերը»:
Կիսում է նաև տարածաշրջանի ապագայի հետ կապված իր մտքերով. «Եթե այստեղ շաքարի գործարան լիներ, լավ եկամուտ կբերեր»:
Երբ խոսում էր եկեղեցիների մշակութայն ունեցվածքի և դրա պահպանության մասին, գրում էր. «Եկեղեցու գրադարանը բավականին հարուստ
է: 296 հատ տպագիր գիրք և 47­ից ավել դեռևս ոչ մի անգամ լույս չտեսած ձեռագիր կա: Ուշադրության է արժանի եկեղեցու կրթական
գործունեությունը: Մայր եկեղեցուն պատկանող 5 առանձին արական և իգական վարժարաններ կան»: Գաղափար կազմելու համար այս
դպրոցների մասին նա ներկայացնում է Թարգմանչաց վարժարանի առարկաների ցանկը. «Փայտից պատրաստված Թարգմանչաց վարժարանը
լայն և երկու հարկանի շենք էր՝ քաղաքի ամենամեծ դպրոցը, վերևի հարկում ուսանող աշակերտների թիվը 200 էր: Սրանցից 100­ը 11 դասարանի
էին բաժանված և լեզվագիտություն էին սովորում: Այսինքն, լեզվաբանություն, ճարտասանություն, տրամաբանություն, աշխարհագրություն,
մաթեմատիկա, քրիստոնեություն, Կրոնի պատմություն, Հայոց պատմություն, թուրքերեն և ֆրանսերեն»: Ինչպես երևում է դպրոցի
առարկաների թիվը բավականին հարուստ է: Մեկ այլ դպրոցի աղջիկ աշակերտների մասին խոսելիս պատմում է. «Աշակերտ աղջիկներից ոմանք
լեզվաբանություն, մաթեմատիկա, ազգային պատմություն, քրիստոնեություն էին սովորում, մյուսներն էլ ավելի պարզ բաներ»: Երևում է, որ այս
շրջանի հայ աղջիկներն իրենց հասակակից մուսուլման աղջիկներից շատ ավելի բախտավոր էին:
Այս ընթացքում նաև քննադատություններով է հանդես գալիս : Շեշտելով դպրոցների կարևորությունը՝ միևնույն ժամանակ որոշ դպրոցների
աղքատության կողքին նշում է հոգևորականների պերճությունը. «Երեխաները գետնին էին նստած, քանի որ նստարան չունեին: Դրա կողքին
հոգևորականների համար փայտից կառուցված պերճ մի շենք կար»:
Խոսում է այն մասին, որ չեն կարողանում պահպանել եկեղեցական գույքը, օրինակ. «Եկեղեցու պատից դուրս, արևմտյան կողմում մի ժամանակ
մեծ մի այգի կար, սակայն թուրքերը այն ուժով ձեռք են գցել, և այժմ նրանց ձեռքում է գտնվում»:
Բարեգործական միությունների մասին գովեստով է խոսում և օրինակներ բերում իրենց գործունեությունից. «Այստեղի հայերը, իրավամբ,
գովեստի և օրինակ ծառայելու արժանի են, քանզի իրենց սրտերում ազգի նկատմամբ սիրով մեր համայնքի համար օգտակար շատ միություններ
են ստեղծել»:
Նաթանյանը հայերից բացի այլ համայնքների մասին էլ է խոսում՝ այսպիսով հանգամանալից դիմանկար տրամադրելով. «40 տնից բաղկացած
առանձին մի հունական թաղամաս: Մոտավոր հաշվարկով 200­ից ավել էին: Մեծամասնությունը արհեստագործներ և աղքատներ էին: Մի քանի
առևտրական կար նրանց մեջ: Մի եկեղեցի ունեին, քահանայի անունը Անտոն էր և մի քանի դպրոց, որտեղ գրել­կարդալ էին սովորեցնում:
Կորցրել էին մեծամասամբ իրենց մայրենի լեզուն և հիմնականում թուրքերեն էին խոսում: Քանի որ քիչ թիվ էին կազմում, լավ
հարաբերությունների մեջ էին հայերի հետ»: Կաթոլիկ և բողոքական հայերի մասին էլ է առանձին գրում: Նաթանյանի պատմածներից
հասկանում ենք, որ ոչ մուսուլմանները շատ էին կարևորում կրթության դերը, անգամ ամենափոքր բնակավայրում եկեղեցու կողքին, քիչ թվով
աշակերտ էլ լինի, հարուստ առարկաների ցանկով մի դպրոց հաստատ ունենում են: Եթե ուսուցիչ չունենային, քահանան էր կատարում այդ
պարտականությունները: Սրա հետ մեկտեղ լավ մի օրինակ է ներկայացնում այն մասին, թե ինչեր կարելի է անել հնարավորության դեպքում:
Ուշադրություն հրավիրում այն երիտասարդների վրա, որոնք իրենց հնարավորությունները լավ գնահատելով, զարգացնում են և սկսում
ուսուցչություն անել գյուղերում: Այս դպրոցների հայերենի ուսուցիչները Իսթանբուլի Գալաթայի կիրակնօրյա դպրոցի վարժապետ
Քրիսդոսդուր էֆենդիի աճեցրած անձնազոհ աշակերտներն են, որոնք նախկինում Ստամբուլում բեռնակրություն էին անում:
Մուսուլմանական և հայ համայնքի հարաբերությունների մասին խոսելիս իր դատողությունները հիմնականում բացասական են: Նշում է
մուսուլմանների կողմից ճնշման և խտրականության մասին. «Գանք մուսուլմաններին, որոնք 5 հազար տնից ավել են, ի դեպ 30­ի մոտ էլ գնչու
կա: Միջին հաշվարկներով մուսուլմանների թիվը 25 հազարից ավել է: Երբ հանդիպում են հայերին, ցույց են տալիս, որ հարաբերությունները
21.06.2016 Հայերը ճնշումների ներքո կրոնափոխ էին լինում. Չեթինօղլուի անդրադարձը Արսեն Յարմանի «Սիվաս» գրքին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական …
https://armenpress.am/arm/news/851492/hayery­tchnshumneri­nerqo­kronapokh­ein­linum­chetinoxlui.html 5/8
լավ է սակայն, ներսից որպես մրցակից են տեսնում և չեն սիրում: Մեծ ու փոքր բոլոր երեխաները փողոցում մի քահանա տեսնելուն պես «Քեշիշ
օշոշ» (շուն քահանա) էին բղավում: Մեծահասակներն էլ իրենց բերանին սովորություն էին դարձրել հայերին «գյավուր» (անհավատ) կոչելը:
Իրար հանդեպ այս ատելությունն այն աստիճանի էր հասել, որ եթե մի թուրք տեսներ, որ հայը շուկայում ինչ որ բան է ուզում գնել և ինքն էլ ունի
այդ ապրանքը գնելու կարիքը, ապա կարող էր այնպես անել, որ հայը դա չկարողանա գնի: Ավելին, նա նույն ապրանքն ավելի էժան գնով
կառներ, ինչն էլ մի տեսակ անիրավություն էր, շատ ժամանակ էլ կհայհոյեր, կհալածեր կամ էլ կհարձակվեր: Հայերը վախենում էին անշարժ
գույք ձեռք բերել: Ունեցածների թիվն էլ քիչ էր, քանի որ նախկինում հայերի ունեցվածքը նրանց ձեռքից բազմիցս խլել էին»:
Ամենափոքր մանրուքով անգամ հետաքրքրվում էր. «Թուրք կանանց կատարած հալածանքն էլ այն էր, որ ասում էին հայ կանանց հետ լողանալը
մեքրուհ (իսլամական իրավունքում հարամ չհամարվող, սակայն անցանկալի երևույթ) է: 8 բաղնիք կար, որ հայ կանանց թույլ էին տալիս
լողանալ միայն հատուկ օրերին, օրինակ՝ շաբաթ և երեքշաբթի կեսօրից հետո»:
Ճնշումների պատճառով արտագաղթի օրինակներ է բերում. «Երբ Սեբաստիայում սկսվում են հայերի հանդեպ հալածանքները, սեբաստացիների
մի մասը, հատկապես Պարտիզակի գյուղերում ապրողները, չդիմանալով հալածանքներին, իրենց բնակության վայրերը լքում և արտագաղթում
են օտար տարածքներ: Հավանաբար Իզմիթի մոտ գտնվող Պարտիզակի[8] շրջան են արտագաղթել, որն էլ իր անունը հենց գաղթածներից է
ստացել»:
Ճշնումների ժամանակ լինում են նաև կրոնափոխ եղողներ. «Ժամանակին այս գյուղի հայերի թիվը հասնում էր 400­ի, սակայն հալածանքների
արդյունքում հայերը ստիպված ընդունում են իսլամ: Այժմ հայկական 48 տուն է մնացել»: Սեբաստիայի և Հայաստանի ժողովուրդը հյուրասեր է,
սակայն նույն վերաբերմունքին չեն արժանանում. «Ե՛ւ Սեբաստիայում, և՛ Հին Հայաստանում հյուրասիրությունը հնուց եկող մի ավանդույթ է:
Դռները բաց են ցանկացած ժամի հյուր ընդունելու, առանց տարբերություն դնելու ընդունում էին ցանկացած հյուրի: Ցույց տալիս անհրաժեշտ
հարգանքը, կերակրում: Սակայն, ափսոս, որ խեղճ հայերը լավության պատասխանը չէին տեսնում»:
Երբ խոսում է մուսուլմանական դպրոցների մասին, նշում է, որ կրթության մակարդակը ցածր է, դպրոցները հեռու է կրթել և ուսուցանելուց, և
ափսոսում է պետության ծախսած գումարները: Շեշտում է մուսուլման երեխաների վատ վերաբերմունքը հայ երեխաների նկատմամբ. «Այստեղ
մեծ թվով երեխաներ են ուսում ստանում, սակայն եթե ճշմարտությունն ասելու լինենք, աշակերտներն այստեղ ուսում և կրթություն ստանալու
փոխարեն սովորում են, թե ինչպես իրենց աշակերտին անվայելուչ կերպով պահել շուկաներում և փողոցներում: Հատկապես թշնամաբար էին
վերաբերվում հայ երեխաներին: Ափսո~ս պետության ծախսած գումարներին»:
Ժողովրդի անբախտությունը, ենթարկված անիրավությունը և լքված վիճակը շեշտելով՝ Աստծուն էլ է մեղադրում. «Կարծես Աստված այս
անբախտ ազգին անտարբեր աչքերով է ցանկանում նայել»:
Վարչական ապարատի անտարբերությունն էլ այս խոսքերով է արտահայտում. «Բեհրեմ փաշա անունով վալին իր զբոսանքի վայրում
«ակվեդուկ» կառուցելուց հետո, քառորդ ժամ հեռավորության վրա գտնվող ծառերի արանքով հոսող քաղցրահամ ջուրը բերում և հասցնում է
քաղաքի երևելի թուրք ընտանիքների տները, իսկ հայերին՝ ոչինչ…»:
Աշխատանքի վերջում իր գնահատականները տալիս ընդգծում է, որ հայ ժողովրդի քաղաքական վիճակը պայծառ չէ, և որ հայ ժողովուրդը
ճնշումների տակ կքած մի գերու կարգավիճակի է հասել. «Գավառի հայերի վիճակն էլ պայծառ չէ: Մարդ երբ անցնում է գավառների միջով, ավելի
է զգում, որ ժողովուրդը օրենք չգիտի, ոչ իրավունք է փնտրում, ոչ էլ գիտի՝ ինչպես կարելի է այն պաշտպանել: Սրա արդյունքում էլ հայը
վախկոտ է դարձել, ստրուկի վերածվել, ձայն չի հանում, երբ իրեն թալանում են, այլ վիզն է միայն ծռում՝ իրավասություն ունեցողների ձեռքին
դառնալով գերի և գործիք»:
Այս տողերը գրելիս չկարողացանք չմտածել այն մասին, թե ինչ բառերով կբնութագրեր Նաթանյանը հայ ազգի վիճակը, եթե ականատես լիներ
նրա գլխին հետագա տարիների ընթացքում եկած ողբերգությանը:
Սա Նաթանյանի 4­րդ զեկույցն էր: Եթե ուշադրության արժանանային իր զեկույցները, Նաթանյանը կշարունակեր զեկուցագրեր գրել:
Նաթանյանի դատապարտման պատճառ դարձած մարդը հայտնի է՝ քուրդ Մուսա բեգը, ով Նաթանյանին մեղադրելով հայ ազգին օսմանյան
կառավարության դեմ ապստամբության հրահրելու մեջ՝ ձերբակալում է նրան և հանձնում Մուշի կառավարչին[9]: Քուրդ Հաջի Մուսա բեգը մի
անհատ է, որ մինչև կոկորդը խրված է Հայոց Ցեղասպանության[10] իրագործման մեջ: Պատրիարք Զավեն էֆենդիի Exterminators ցուցակում տեղ
գտնող այս մարդը, չնայած այն հանգամանքին, որ լինում է նաև Էրզրումի և Սեբաստիայի կոնգրեսներում Ներկայացուչական պատվիրակության
(Heyet­i Temsiliye) անդամ, ավելի շատ է կարևորվում,ոսկու[11]ու դրամական[12] պարգևների արժանանում:
Թարգմանությունը` Գէորգ Գալթակեանի
[1] Boğos Natanyan, Sivas 1877. Yayına Hazırlayan: Arsen Yarman, Birzamanlar Yayıncılık, 2008, 560 shf.
[2] Sivas tarihinin bilinmeyenleri, AGOS sayı 628, 11 Nisan 2008
[3] Sivas tarihinin bilinmeyenleri, AGOS sayı 628, 11 Nisan 2008
[4]Հոդվածի մեջ Նիզամնամեների համար օգտագործված է «սահմանադրություն» տերմինը, քանի որ սրանք նախևառաջ մի հիմնական օրենքի
տեքստեր են: Չպետք է դա ընդունել որպես սուլթանի տված արտոնություն: Հայերին էր պատկանում իրենց ներքին հարցերը կարգավորող
տեքստերի կազմելու իրավունքը:Այս փաստաթղթերը հայ հասարակության ներկայացուցիչները կազմելով ներկայացրել են հաստատման: Այս
առումով էլ սույն նիզամնամեները կարող ենք համեմատել բասկերի պատմական ֆուերոների հետ: Այս բոլոր նիզամնամեները ուսումնասիրած
Մուրաթ Բեբիրօղլուն աշխատանքում այս բոլոր նիզամնամեներն առկա են: Տե՛ս՝ Murat Bebiroğlu, Osmanlı Devletinde Gayrimüslim Nizamnameleri, Ed.
Cahit Külekçi. 2008
[5]Չկա կոնկրետ թիվ մեջլիսի անդամների հարաբերակցության հետ կապված, սակայն բոլոր ուսումնասիրողներն էլ տաբեր ժամանակներում
նկատել են 1/3 օրինաչափությունը:
[6] Fikret Adanır, Bulgaristan, Yunanistan ve Türkiye Üçgeninde Ulus inşası ve Nüfus Değişimi. Türkiye’de Etnik Çatışma . der.E. J. Zürcher İletişim Y. 2005 s 25
[7] Markar Esayan, Temsil edilmek, ya da edilmemek , Agos, sayı 637, 13 Haziran 2008
[8]Ափսոս, որ այնտեղ էլ չեն կարողանում մնալ:
[9] Musa Şaşmaz, Kürt Musa Bey Olayı, Kitabevi,2004. s 49­50
[10]Հաջի Մուսայի Հայոց Ցեղասպանության գործում ունեցած դերի մասին տե՛ս՝Recep Maraşlı, Ermeni Ulusal Demokratik Hareketi ve 1915
Soykırımı, Peri Yayınları,Ed. Ahmet Önal, 2008, s 280­294
[11] 28.6.1921 ամսաթվիև 975 համարի որոշումով «Մուշի Քուրդի ածականով Հաջի Մուսային տալ 50 ոսկի»: BCA. 30.18.1./ 3.26.6.
[12] 10/7/1921 ամսաթվի և 1059/232–5 համարի որոշումով «Հաջը Մուսա Քուրդիին, Պաշտպանության և ներքին գործերի նախարարությունից
տրամադրել 1000 լիրա»: BCA. 30.18.1.1/3.30.10.
21.06.2016 Հայերը ճնշումների ներքո կրոնափոխ էին լինում. Չեթինօղլուի անդրադարձը Արսեն Յարմանի «Սիվաս» գրքին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական …
https://armenpress.am/arm/news/851492/hayery­tchnshumneri­nerqo­kronapokh­ein­linum­chetinoxlui.html 6/8
Տպել | На русском Tweet 0
x
Կարծիքներ
13:31, 07.06.2016
Գերմանիայի հետ հարաբերությունները վատթարացնելով` Թուրքիան առաջին հերթին վնասում է իրեն. թուրքագետ
17:08, 02.06.2016
Քաղաքագետը կասկածում է, որ Ադրբեջանը կհամաձայնի շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրմանը
Բաժնի բոլոր նյութերը
x
Հարցազրույցներ
11:35, 14.06.2016
Հայաստանն իր մշակույթով հիացրել է բրիտանացի դիրիժորին
13:33, 11.06.2016
Բարդ մասնագիտության ստորջրյա քարերը. Պատմում է դիրիժոր Վահագն Պապյանը
Բաժնի բոլոր նյութերը
x
Փաստ մեկնաբանությամբ
12:46, 14.06.2016
Իրաքում եզդի ազգը բնաջնջման եզրին է
13:20, 11.06.2016
Հալեպում հայ համայնքին թիրախավորելը կարող է ուղղորդված լինել Թուրքիայի կողմից. արաբագետ
Բաժնի բոլոր նյութերը
x
Հատուկ նախագծեր
09:00, 21.06.2016
Սպասվող լրահոս. 21.06.2016
09:26, 20.06.2016
«Նոր գիրք» 3/15. «Շարլոթ»
Բաժնի բոլոր նյութերը
Լրահոս
L笀分ke 15
14:26 Եվրոպայի կայունացման հիմնադրամը հավաստել Է Հունաստանին 7,5 մլրդ եվրոյի տրամադրումը
14:02 Բելգիայի հատուկ ուժերը վարժանքի ընթացքում դիմագրավում են ահաբեկիչների հարձակումը ատոմակայանի վրա
13:59 Ղազախստանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը. դեսպան
13:58 Կիրո Մանոյանը Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման արդյունքները դրական է համարում
13:53 Ֆրանսիայի դեսպանը հույս ունի, որ հետաքննական մեխանիզմների ներդրումը լույս կսփռի ապրիլյան իրադարձությունների վրա
13:52 Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշը բավականին ցածր է. Ֆրանսիայի դեսպան
13:51 Հայոց ցեղասպանության հարցում պատմական գնահատականները հայտնի են բոլորին. Թիմուր Ուրազաև
13:49 Չինաստանի բանկի աշխատակիցներին ծեծի են ենթարկել վատ սովորելու համար
13:39 «Եվրո 2016». Պայքարը կավարտեն D թիմերը
13:28 Բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդը չորրորդ նիստն է գումարել
13:23 Greubel Forsey­ն մեկ միլիոն դոլար արժեքով ապակե ժամացույցներ Է առաջարկում ամերիկացիներին
13:23 ՀՀ մշակույթի նախարարին հանձնել են Պատվի և խիզախության շքանշան
13:18 Քանիե Ուեսթը փողոցում հանդիպած երիտասարդ ռեփերին օգնել Է դեբյուտային ալբոմ ձայնագրել
13:13 Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է
12:55 Ռուբեն Սաֆրաստյանը Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները համարում է քայլ ճիշտ ուղղությամբ
12:52 Ռուսաստանից կաթոլիկներ են ուղեւորվում Հայաստան՝ աղոթելու Հռոմի պապի հետ միասին
12:49 Ադրբեջանը ոչինչ չվաստակեց «Ֆորմուլա­1»­ից
12:38 «Եվրո 2016». Սպասելիքներ C խմբի հանդիպումներից
12:32 ԵԱՏՄ­ն եւ Չինաստանը համագործակցության շուրջ բանակցություններ կարող են սկսել արդեն մոտ ժամանակներս
12:23 ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նախագահին
12:22 Ապօրինի ճանապարհով վարորդական վկայական տրամադրելու գործով ձերբակալվել է երկու անձ
12:13 ԱՊՀ­ի առողջապահության խորհուրդը նախագիծ Է ընդունել ծխելու դեմ պայքարի վերաբերյալ
12:10 Բրյուսելում երկրորդ կասկածյալին են բռնել պայթյունի սպառնալիքի կապակցությամբ
12:07 Բաքուն եւ Անկարան Վրաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի նախագահների հետ հանդիպումներ են ծրագրում
12:03 ՌԴ­ն ԼՂ հակամարտության գոտում նոր պատերազմ թույլ չտալու շահագրգռություն ունի. քաղաքագետ
21.06.2016 Հայերը ճնշումների ներքո կրոնափոխ էին լինում. Չեթինօղլուի անդրադարձը Արսեն Յարմանի «Սիվաս» գրքին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական …
https://armenpress.am/arm/news/851492/hayery­tchnshumneri­nerqo­kronapokh­ein­linum­chetinoxlui.html 7/8
Բոլոր նորությունները
Վաղը
14 arkadaşın bunu beğend
Armenpress
35.525 beğenme
Sayfayı Beğen Bzmle İletşme Geç
x
Շաբաթվա ամենաընթերցվածը
11:26, 16.06.2016
Դիտվել է 37394 անգամ
Կապիտանը, շարքայինն ու հոգևորականը կատարում են Հայոց բանակին նվիրված երգ
11:51, 15.06.2016
Դիտվել է 5221 անգամ
Գյումրիում կառուցվող տեքստիլ նոր գործարանը 400 աշխատատեղի հարց կլուծի
13:14, 20.06.2016
Դիտվել է 5076 անգամ
Ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը
15:40, 18.06.2016
Դիտվել է 3661 անգամ
Հուլիսի 1­ից հայկական շուկա կմտնի «Յանդեքս տաքսին»
19:10, 18.06.2016
Դիտվել է 2774 անգամ
Հային պետք են ամուր ոտքեր. քուվեյթահայ գործարարի ներդրումներով Երևանում դռները բացեց «Հելիոս պոդոլոգիան»
Մեր մասին | Գործընկերներ | Հղումներ | Գովազդ կայքում | Աշխատանք
Copyright © 2016. ARMENPRESS
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenpress news agency. All information materials published on this website
are intended solely for personal use.
For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenpress news agency. Those, who have
committed copyright violations, will be prosecuted accordingly.
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Գործակալության մասին
Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ­փոստ՝ contact@armenpress.am
Էջի կարգավորումներ
<Նախ.Հաջ.>
Հունիս 2016
երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
12:01 Եվրոպան պետք է վերջ դնի Ալիևի ռեժիմին.Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ­ում
11:56 Սյամոզերոյում երեխայի որոնումներն առայժմ արդյունք չեն տվել
11:54 Գեղարքունիքում բարձրացել է հանցագործությունների բացահայտման եւ հետախուզվող անձանց հայտնաբերման տոկոսը
11:47 Բուժաշխատողներն իրենց նվիրումով արժանի են բարձր գնահատականի. Արմեն Մուրադյան
11:46 Պետական միջոցներով կառուցվում է Արտանիշի խմելու ջրի մատակարարման նոր համակարգը
11:42 Գարի Քյոսայանի «Ավե Մարիա»­ն կհնչի Հռոմի Պապի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգին
11:35 Դեսպան Միլսն այցելել է Վանաձորի մանկատուն
11:32 ՄԻՊ աշխատակազմի անդամները այցելել են Ժիրայր Սեֆիլյանին
11:28 Daily Telegraph­ը պաշտպանեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը
11:25 Երևանում մեկ շաբաթում ծնվել է 442 երեխա
21.06.2016 Հայերը ճնշումների ներքո կրոնափոխ էին լինում. Չեթինօղլուի անդրադարձը Արսեն Յարմանի «Սիվաս» գրքին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական …
https://armenpress.am/arm/news/851492/hayery­tchnshumneri­nerqo­kronapokh­ein­linum­chetinoxlui.html 8/8
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26

27 28 29 30

https://armenpress.am/arm/news/851492/hayery-tchnshumneri-nerqo-kronapokh-ein-linum-chetinoxlui.html

Yorumlar kapatıldı.