Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատաւորների միջազգային օրն է: Կը նշուի աշխարհի 142 երկիրներու մէջ: Առաջին անգամ տօնը նշուեցաւ է 1890թ. Աւստրիա եւ Հունգարիա,Գերմանիա Դանիա, Իսպանիա,Իտալիա, Նորվեգիա և մի շարք այլ երկիրներու մէջ:
1886թ. Ամերիկացի և Գանատացի աշխատաւորները ,օրուայ աշխատանիքի ժամանակամիջոցը 8 ժամի դարձնելու եւ աշխատանիքի պայմանները բարելաւելու նպատակաւ ցոյց կազմակերպեցին: Շիգակոյի այս ցոյցի հետևանքով մահացաւ 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնեակ մարդիկ վիրաւորուեցան:
1889թ.Փարիզեան Միջազգային Երկրորդ Վեհաժողովին ի յիշատակ Շիգակոյի դէպքերու ՝ որոշուեցաւ,ամէն տարի Մայիսի 1-ին ցոյցեր կազմակերպել : Սակայն առաջին ագամ Մայիս 1-ը նշուեցաւ 1890 թուականին:
Սովետական Հայաստանի մէջ այս տօնը մասնաւորապես նշուիլ սկսաւ 1919թ.-ին: Այդ թուականէն յետոյ ամէն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով փառաբանեցին եւ մեծարեցին աշխատաւորը ու աշխատանքը եւ նշեցին աշխատանքի օրը
Խորհրդային Միութեան Հայաստանի մէջ, Մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տօներէն էր: Հայաստանի անկախության առաջին տարիներուն, Լեւոն Տեր-Պետրոսեանի կառավարման օրոք, տօնը չեղեալ համարուեցաւ: Սակայն հիմայ Հայաստանի մէջ տօնը կը նշուի որպէս պաշտօնական տօն եւ կը կոչուի “Աշխատանքի եւ Աշխատաւորի Միջազգային Օր”:
Հայաստանի մէջ Մայիսի 1-ը տօնական եւ ոչաշխատանքի օր է:
Տօքթ.Սարգիս Ատամ
Yorumlar kapatıldı.