İçeriğe geçmek için "Enter"a basın

Ապրիլյան ձեռնարկներ Իրանում (Լուսանկարներ)

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24-04-2016թ.:
Երեկ, ապրիլի 23-ի երեկոյան, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, ուր տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, ի մի էին եկել դեսպաններ, պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և հոծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու զոհերի հիշատակին կազմակերպված ծաղկեմատույցին:

Ծրագիրն սկսվեց եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու գլուխ խոնարհեցին Մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև, սրտներում պահելով ցասում ու պահանջ: Արարողությանը ներկա էին Հայաստանի

Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ու դեսպանատան ողջ անձնակազմը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ջաղարյանը, Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ:

Yorumlar kapatıldı.