İçeriğe geçmek için "Enter"a basın

ԵՀՀ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, սույն թվականի մարտի 4-6-ըԳերմանիայի Դույսբուրգ ավանում, տեղի է ունենալու հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ 
«ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ»

ընդհանուր խորագրով, ուր քննարկման նյութ են դառնալու, այնպիսի թեմաներ ինչպիսիք են.
– Ցեղասպանություն և պահանջատիրություն,
– Հայկական պահանջատիրությունը, Արևմտյան Հայաստանը և միջազգային օրենքը,
– Հայոց ցեղասպանության 100-տարելիցի առիթով, անցյալ մեկ տարվա ընթացքումիրականացված աշխատանքները, նրա քաղաքական գնահատականը և ապագագործունեության հեռանկարները,
– Հայաստանի Հանրապետության իրավիճակը և նրա զարգացման հեռանկարները,
– Արցախի հիմնահարցի լուծման ընթացքը եւ հեռանկարները,
– Սփյուռք, սահմանումներ, խնդիրներ, հեռանկար,
– Միջին Արեւելքի հայկական համայնքների դրությունը,
– Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակը և ներդաշնակ գործունեության համար անհրաժեշտ փոփոխությունները,
– Տարածաշրջանային զարգացումները եւ մեր անելիքները,
– Թուրքիան եւ տարածաշրջանային զարգացումները,
– Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը 21-դարում եւ փոքրամասնություններիհանդեպ վարած նրա քաղաքականությունը,
Յուրաքանչյուր նիստի ավարտին քննարկման են դրվելու ներկայացված հարցերը, ևեզրափակիչ քննարկումից հետո, լինելու է բանաձեւերի ընդունում:
Խորհրդաժողովի ընթացքում զեկուցումներ են լինելու Գերմանիայի և Ռուսաստանի ու նաև համառոտ կերպով եվրոպական մյուս երկրների հայկական համայնքների մասին:
Խորհրդաժողովին զեկուցումներով հանդես են գալու Եվրոպայի տարբեր երկրներից՝ Հայաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից ու Թուրքիայից այցելած պատվիրակներ: Մի քանի երկրներից կզեկուցեն նաև ինտերնետային կապի միջոցով:
Խորհրդաժողովի բացումը կատարվելու է Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի խոսքերով և Տենոր Մասիս Առաքելյանի Կոմիտասյան մի քանի երգերով:
Խորհրդաժողովի ընթացքում նախատեսված է ազատ մտքերի փոխանակման հնարավորություն, երկխոսություններ ու նաև հանդիպում տեղի հայ համայնքի հետ:
Խորհրդաժողովի առիթով հրապարակվելու է ամենօրյա լրատվություն:
Եւրոպայի Հայերու Համագումար Տեղեկատվական բաժանմունք
03 Մարտի 2016թ.

Yorumlar kapatıldı.