İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ես Եղիսեն եմ

Հարգելի գործընկերներ, 
Փետրվարի 29-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միությունում  տեղի կունենա 12-ամյա Եղիսե Հակոբյանի     «Ես  Եղիսեն  եմ …» խորագրով  առաջին   անհատական ցուցահանդեսի բացումը:


Փոքրիկ նկարիչը, ով երբեք  չի ունեցել նկարչության  ուսուցիչ, մարդկանց     պատկերում է միայն իրեն բնորոշ առանձնահատուկ ձևերով: Կերպարները Եղիսեի գործերում ներկայանում են արտասովոր գույներով և գծերով: Նկարներում  կարելի է  տեսնել շատ հայտնի և նշանավոր  մարդկանց Եղիսեի պատկերացմամբ:  Ցուցահանդեսի   բացմանը   ներկա են լինելու նկարիչներ,  արվեստագետներ: Հանրությանը ներկայացվելու են երեք տասնյակից ավելի  գործեր:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 6-ը ներառյալ:

Մուտքն ազատ է:

Հարցերի կամ մանրամասների համար կարող եք զանգահարել  +374 11 201020 հեռախոսահամարով:

Yorumlar kapatıldı.