Շաբաթ 28 նոյեմբերին տեղի ունեցավ Բարսելոնայում գործող Հայ Տան նոր տարածքի վերաբացման արարողությունը մասնակցությամբ՝ Սասուն Ծ. Վարդապետ Զմրուխտեանի և ներկայությամբ բարսելոնահայերի։ Աղ ու հացի օրհնությունից հետո, Հայր Սասունը շնորհավորեց Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության․ իր խոսքում նա նշեց «Սիրելի Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության վարչականներ, անդամներ, հյուրեր և հայրենակիցներ։
Այսօր մենք պաշտօնապես բացումն կատարեցինք և օրհնեցինք այս մշակութային տունը իբրև «Հայ Տուն», որպեսզի նա ծառայի մեր բոլոր հայերիս համար իբրև մեր հարազատ տունը ուր կլինի սեր, միասնություն, համերաշխություն և համագործակցության ոգի ի փառս մեր Բարսելոնայի մեծ հայ համայնքին, մեր ազգային մշակույթին և արժեքներին»։
barselonahayerԱյս նախաձեռնության առիթով, Բարսելոնայի Հայկական Մշակութային Միությունը շնորհաւորական նամակ էր ստացեր ԻԹ-ում ՀՀ դեսպան՝ պրն․ Ավետ Ադոնցից և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից։
Դեսպանության ուղարկած շնորհաւորական նամակում պրն․ Դեսպանը նշել էր՝ «Այսօր իր դռները բացող Հայ Տունը, դա վերածծնդի այն ծիլն է, որ հետագայում հասունանալու և պտուղներ է տալու։ Որտեղ կրթվելու, դաստիարակվելու և կայանալու են հայ երիտասարդներ՝ գիտակցությամբ, որ իրենք հաղթանակող, ապրող և ապրեցնող ազգի ներկայացուցիչներ են։
․․. ․Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բարսելոնայի հայկական մշակութային միությանը՝ նախաձեռնողականության, իրականացրած մեծածավալ աշխատանքի եւ դեսպանության հետ ակտիվ համագործակցության համար։ Բազմիցս անձամբ րև մեծ հաճույքով ներկա եմ գտնվել միության կողմից կազմակերպված միջոցառումներին։ Վստահ եմ՝ համագործակցությունը լինելու է շարունակական։
barselonahayer 2Երախտիքի խոսքեր եմ ցանկանում հղել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, ում աջակցությամբ կյանքի է կոչվում այս ծրագիրը»։
Հայկական Բարեգրոծական Ընդհանուր Միության շնորհավորական նամակում ասված է «Հայ Տունը իր նոր տարածքով վստահաբար պիտի սատարէ համայնքէն ներս մշակութային եւ ընկերային գործունէութիւններու առաւել աշխուժացումին, կրթական, ընկերային, մարզական եւ մշակութային ձեռնարկներու բեղուն կեդրոն մը դառնալով, նաեւ հաճելի եւ օգտակար ժամադրավայր մը հանդիսանալով յատկապէս երիտասրդութեան համար, զիրենք խանդավառելով հայ իրականութեամբ, անոնց մէջ արծարծելով հայրենիքի հետ հաղորդակից մնալու եւ սերտ յարաբերութիւններ մշակելու տրամադրութիւնը:
Պարսելոնայի Հայկական Մշակութային Միութեան գոյառումի առաջին իսկ օրէն, Հ.Բ.Ը.Մ.ը համոզումով իր աջակցութիւնը ընձեռած է անոր, որպէս գործակից կազմակերպութիւն եւ գոհունակութեամբ կը հետեւի անոր աշխոյժ գործունէութեան եւ համայնքէն ներս անոր կատարած ազգօգուտ աշխատանքներուն»։
spaine zmruchtianՄիության խոսքը փոխանցեց Տաթեւ Սուլյանը․ իր ելույթում նա նշեց «Հին և նոր Սփյուռքում գործող հայկական ակումբների շղթային մաս կազմելով Հայ Տունը նպաստելու է հայպահպանության, հայեցի կրթության, հայ երիտասարդներին գիտելիքներ ջամբելու եւ հայ ծնողներին ու տարեցներին ի մի խմբելու սրբազան եւ սկզբունքային առաքելության: Հայ Տան և ակումբների կարգախոսն է՝ ինտեգրվել ու չձուլվել: Վերաբացելով Հայ Տան դռները մենք մեր ուսերին վրա պատասխանատվություն ենք դնում ավելիով հարստացնել հայկական, մշակութային, դաստիարակչական, ուսուցողական, մարզական եւ սոցիալական կյանքը: Եկեղեցական խորհրդին հետ համագործակցելով նպատակ ունենք կրոնագիտության եւ եկեղեցագիտության նկատմամբ մեր ունեցած գիտելիքը հարստացնել. իսկ Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համապատասխան ծրագրեր իրականացնելով փորձում ենք ընձեռնված հնարավորություններից առվելագույնս օգտվել և օգտակար դառնալ»։
Պաշտոնական հայտագրից հետո տեղի ունեցավ գեղարվեստական հայտագիր և հյուրասիրություն։
spain tatev sulianՏաթեւ Սուլեան
Բարսելոնա
Բարսելոնայի Հայկական Մշակութային Միությունը 2010 թվականին համագործակցելով Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հետ Բարսելոնայում ստեղծել է Հայ Տունը: Սփյուռքում գործող այլ կենդրոնների նման, Հայ Տունը ծառայում է հայապահպանության և հայեցի դաստիարակության։ Հայ Տանը կազմակերպվում է նաև համայնքային միջոցառումներ ու զանազան հանդիպումներ։
Yorumlar kapatıldı.