Երեւանում այսօր՝ նոյեմբերի 19-ին, բացվել է ականավոր հայ լեզվաբան եւ բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կիսանդրին: Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին եւ Հրաչյա Աճառյանի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին:
Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի համանուն թաղամասի Աճառյան փողոցում մեծ հայորդու կիսանդրու տեղադրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն է: Առանձնակի կարեւորելով Ավան վարչական շրջանի թաղամասերն ու պուրակները հայ մեծերի անուններով անվանակոչումը, ինչպես նաեւ մայրաքաղաքում նրանց քանդակների տեղադրումը` միջոցառման մասնակիցները նկատել են, որ ուսուցողական ու ճանաչողական բնույթ կրող նմանատիպ նախաձեռնությունները հատկապես մատաղ սերնդի հայեցի դաստիարակման հարցում անչափ կարեւոր նշանակույթյուն ունեն:
Կիսանդրու տեղադրմանն աջակցելու համար իր երախտագիտությունը փոխանցելով քաղաքապետին`մեծանուն գիտնականի ծոռնուհին նշել է, որ հարգանքի նման դրսեւորումը երախտիքի յուրօրինակ խոսք է` ուղղված ազգի նվիրյալներին:
Yorumlar kapatıldı.