Հոկտեմբեր ամսին «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից հայազգի բժիշկների մի խումբ այցելեց Քաշաթաղի շրջան՝ տեղի բնակիչներին անվճար բժշկական օգնություն տրամադրելու։ Բժիշկներն իրենց հետ բերել էին նաև արժեքավոր բժշկական սարքավորումներ։ Լրագրող Արուս Գալստյանը լուսաբանում է այցելությունը։
«Հայրենասեր» կազմակերպության հիմնադիրներ Ստեփան Սարգսյանի և Նելլի Շուշի Մարտիրոսյանի ուշադրությունը Քաշաթաղի շրջանի խնդիրներին ակնառու է դպրոցաշինության ծրագրերի իրականացմամբ։ «Հայրենասեր»-ի նախաձեռնությամբ նախորդ տարի սեպտեմբերին վերաբացվեց Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի համայնքի հիմնանորոգված դպրոցը, իսկ արդեն այս տարի՝ Վուրգավանի հիմնանորոգված դպրոցը։ Ծրագիրը շարունակական է։ Սակայն, կազմակերպությունը միայն դպրոցաշինությամբ չի սահմանափակվում։ Նրանց կատարած աշխատանքներին համացանցի միջոցով տեղեկացել են նշանավոր հայերի բնօրրան՝ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում ապրող մեր հայրենակիցները։ Ինչպես պատմեց Ֆրեզնոյից թերապևտ Կարո Խաչիկյանը՝ Ստեփանը Ֆրեզնոյի հայ բժիշկների ուշադրությունն է հրավիրել Քաշաթաղի շրջանի առողջապահական խնդիրներին։ Ստեփանի խորհրդին հետևելով՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումների պակասը լրացնելու նպատակով օրերս Իշխանաձորում էին Կարո Խաչիկյանը /թերապևտ/, Վաչե Վասիլյանը /ատամնաբույժ/ և նրա կինը՝ Կարինե Լեփեջյան-Վասիլյանը /մանկաբույժ/։ Բժշկական սարքավորումները ձեռք բերելու և բժիշկների այցելությունը կազմակերպելու հարցում իր մեծ ներդրումն է ունեցել նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուպատոս Պերճ Աբգարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
In October the Hayrenaser Organization organized a visit by a group of Fresno doctors to Kashatagh to provide free medical care to the inhabitants of the region and donate valuable medical equipment. Local journalist Arous Galstyan reported on the visit.
That the problems of the Kashatagh region of Artsakh are at the center of attention of Stepan Sargsyan and Nelli Martirosyan, founders of the Hayrenaser Organization, is evident from their school reconstruction projects. Last September the Hayrenaser Organization reopened the completely reconstructed school of the Lernahovit village. This year the organization rebuilt and reopened the shool of the Vurgavan village. The school-building program continues. However, the organization does not limit itself to school reconstruction. Our compatriots living in Fresno, USA, learned about Hayrenaser’s projects through the internet. Dr. Garo Khatchikyan said that Stepan brought to their attention the dismal state of healthcare in Kashatagh. Following Stepan’s advice, Dr. Garo Khatchikian (internal medicine), Dr. Vache Vasilyan (dentistry) and his wife Dr․Karine Lepejyan-Vasilyan (pediatrics) visisteed Ishkhanadzor (in Kashatagh) to treat patients and deliver much needed medical equipment. Mr. Berj Apkarian, Honorary Consul of the Republic of Armenia in Fresno, played a significant role in organizing the trip of a larger group of Fresno doctors to Armenia. See details in the video.
DONATE http://hayrenaser.org/?page_id=58&lang=hy
Yorumlar kapatıldı.