İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

2015 թվականին Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միությունը (ՀԱՄ) նշում է իր հիմնադրման 155-ամյակը: Այն հիմնադրվել է 1860 թվաանին Լայպցիգ քաղաքում, այնուհետև իր նստավայրը տեղափոխել է Բեռլին, Երկրորդ համաշխարհայինի տարիներին մասնաճյուղ բացել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Հետպատերազմյան տարիների որոշակի դադարից հետո, 2001 թվականին, կազմակերպությունը Բոխում համալսարանական քաղաքում ստանում է նոր գրանցում և այն դարձնում իր վարչական նստավայրը:

Կազմակերպության հոբելյանական տարում որոշում կայացվեց հիմնել հայ-գերմանական նորովի բարեկամության մի քանի այգիներ: Այգիները երկու ժողովուրդների համագործակցության համար կծառայեն որպես կանաչ հիմնաքարեր, որոնց վրա կկառուցվեն մեր բարեկամության բարձրահարկ շենքերը: Դրանք կնպաստեն երկկողմանի համակարգային նոր համագործակցության գործին:
2015 թվականի ապրիլի 11-ին Երևանում և ապրիլի 18-ին Գերմանիայի Բոխում քաղաքում երկու այգիների հիմնումից հետո, այս տարվա երրորդ այգին կհիմնվի հոկտեմբերի 17-ին ժամը 12-ին և հոկտեմբերի 18-ին, ժամը 1230-ին, Եղեգնաձոր քաղաքում (Միկոյան փողոց):
Ծառերի և ծաղիկների որոշակի քանակ միությունը բերել է Գերմանիայից:
Հոկտեմբերի 17-ին, ծառատունկին կհաջորդի քաղաքի թիվ 1 դպրոցում, Վայքի փողոց 4, կազմակերպված գրքի շնորհանդեսը, որտեղ առաջին անգամ կներկայացվի այս տարի Բեռլինի Հանս Շիլեր հրատարակչությունում լույս տեսած Պարույր Սևակի <<Ու ծակում հոգիս 24 և 4>> բանաստեղծությունների գերմաներեն թարգմանության գիրքը:
Ծառատունկին և գրքի շնորհանդեսին հրավիրված են բոլորը
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել`
Արուսիկ Գալստյան 093-537507
Մարգարիտա Թադևոսյան 043-203519
Ազատ Օրդուխանյան 094-574326
Հարգանքներով`
Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միության վարչություն
Armenisch-Akademischer Verein 1860 e.V.
Postfach 250 110
44739 Bochum
Germany
__._,_.___
________________________________________
Posted by: Azat Ordukhanyan <ordukhanyan@googlemail.com>

________________________________________

Yorumlar kapatıldı.