İçeriğe geçmek için "Enter"a basın

ՇՆՈՐՀԱՒՈՐ 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՕՐ

Այսօր՝ 16 Հոկտեմբերին Հայաստանի մէջ կը նշուի հայկական մամուլի օրը: 16 Հոկտեմբեր 1794ին, Մատրասի մէջ (Հնդկաստան) տպագրուած է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարար»ը: 

         «Ազդարար»ը 1794-1796 տարիներուն լոյս տեսած է ամիսը մէկ անգամ: Անոր հրատարակիչը եղած է Յարութիւն քահանայ Շմաւոնեանը, հրատարակելով 18 թիւ:
      Ի յիշատակ այդ օրուան, Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան որոշումով՝ 2004 թուականի Ապրիլ 22էն ի վեր այս օրը հաստատուած է որպէս «Հայկական Մամուլի Օր»:

      Շնորհաւոր ըլլայ Հայկական Մամուլի աշխատակիցներու օրը : Բարի ու յաջող ծառայութիւն բոլորին:

Yorumlar kapatıldı.