İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայազգի կին արվեստաբանը 42 տարի է՝ Թուրքիայում տարածում է հայկական երգն ու պարը

Հայազգի արվեստաբան, «Դալար» երգի-պարի խմբի ղեկավար Ջուլիա Մոթլուն 42 տարի է՝ Թուրքիայում տարածում է հայկական երգն ու պարը։ Ջուլիա Մոթլուն Անատոլիայում ապրող մեր պապերի կրած տարազների 100 օրինակ է հեղինակել, որոնք համերգներին ցուցադրվել են Հայաստանում եւ այլ երկրներում։

«42 տարի է՝ ես այս գործը Թուրքիայում անում եմ։ Աշխատել եմ բոլոր միությունների հետ,  հայկական երգուպարը տարածում եմ թուրքական բեմերում։ Այնտեղի մեծավորներին հրավիրում ենք, գալիս են մեր համերգներին, մեզ հետ նստում են, դիտում են, շնորհավորում»,- ասում է տիկին Ջուլիան, որն իր գործունեության համար երբեք ճնշումների չի ենթարկվել։
Ջուլիա Մոթլուն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ «Երախտագիտության» մեդալի։
Իր հայանպաստ գործունեության համար կինը արժանացել է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության ամենաբարձր մեդալի։
Նշենք, որ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի եւ Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգեւատրվել են ՀՀ պետական բարձր պարգեւներով, արժանացել՝ շնորհակալագրերի:
Պարգեւատրման արարողությանը «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը արժանացավ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը եւ ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը արժանացան 2-րդ  աստիճանի շքանշանի։

Լուրեր Հայաստանից – NEWS.am
http://news.am/arm/news/287949.html

Yorumlar kapatıldı.