İçeriğe geçmek için "Enter"a basın

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը հրատարակել է չորս նոր գրքեր. 2015 թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում տեղի է ունենալու ՀՑԹԻ հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը։ Հանրության ուշադրությանն են ներկայացվելու Արման Կիրակոսյանի «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում», Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները», Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունները, ինչպես նաև «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգը։ 

Միջոցառումը տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաժողովների սրահում։
Մուտքն ազատ է։
«Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» անգլերեն լեզվով աշխատության մեջ պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը ուսումնասիրել և վերլուծել է գրեթե քառասուն մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններ (Պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության հանրագիտարան, Ցեղասպանության հանրագիտարան և այլն), բառարաններ (Ցեղասպանության բառարան և այլն), ձեռնարկներ (Օքսֆորդի ցեղասպանագիտության ձեռնարկ և այլն), և ԱՄՆ-ում վերջին տասնհինգ տարիների ընթացքում հրատարակված այլ տեղեկագրքեր` դրանցում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման տեսանկյունից: Փաստվել է, որ, չնայած շատ պետությունների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից չճանաչված լինելու հանգամանքին, ԱՄՆ-ում հրատարակված բազմաթիվ մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից արևմտահայության նկատմամբ կիրառված քաղաքականությունը ոչ միայն պատմական իրողություն է և հանրային գիտելիք, այլև որակվում է որպես ցեղասպանություն:
Բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքներ» անգլերեն լեզվով գրքում վերլուծության է ենթարկվում ցեղասպանության արհավիրքը վերապրածների երկրորդ սերնդին հիշողության փոխանցման գործընթացը, «աներևակայելի վայրագությունների, կոտորածի, տեղահանության, կողոպուտի, սովի, ծարավի, հարազատի կորստի» պատճառած ցավի ազդեցությունը և արտացոլումը նրանց թողած գրական ստեղծագործությունների մեջ։ 
ՀՑԹԻ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու  Ռոբերտ Թաթոյանի «Արևմտահայության թվաքանակի հարցը 1878-1914 թվականներին» մենագրությունը նվիրված է Օս¬ման¬յան կայս¬րութ¬յան և հատ¬կա¬պես Արևմտ¬յան Հայաստանի նա¬հանգ¬նե¬րի հայ բնակ¬չութ¬յան թվա¬քա¬նա¬կի հարցի` 1878-1914թթ. ընթացքում արծարծման պատմությանը։ Աշխատանքում ներկայացվել և վեր¬լուծ¬ության են ենթարկվել արևմ¬տա¬հայության թվա¬քա¬նա-կի վե¬րա¬բեր¬յալ 1878-1914թթ. օս¬ման¬յան կառավարության և Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի վիճակագրական տվյալները, ուսումնասիրվել է դրանց արժեքը՝ որպես Մեծ եղեռնի նախօրյակին արևմտահայության թվաքանակի որոշման համար աղբյուր։ Առանձին անդրադարձ է կատարվել Արևմտյան Հայաստանի հայ բնակչության թվաքանակի հարցի` 1878-1914թթ Հայկական հարցի շուրջ դիվանագիտական գործընթացներում քննարկման պատմության լուսաբանմանը։
            «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգի 22 խորագրերում հարուստ լուսանկարչական նյութի հիման վրա հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացվել են սկանդինավյան միսիոներական ու հումանիտար կազմակերպությունների և անհատների հայանպաստ գործունեությունը 1894-1896 թթ. համիդյան կոտորածների, 1909 թ. Կիլիկյան ջարդերի ժամանակ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում։ Առանձին ուշադրություն է դարձվում Մարիա Յակոբսենի, Կարեն Յեփփեի, Ալմա Յուհանսոնի և Բոդիլ Բյորնի որբախնամ առաքելությանը։ Լայնորեն լուսաբանված է Ֆրիտյոֆ Նանսենի` հայ փախստականներին ու որբերին ցույց տրված աջակցությունը։ Ցուցադրությունը և կատալոգը պատրաստվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում։

Yorumlar kapatıldı.