İçeriğe geçmek için "Enter"a basın

29 Յունիս 1999 թ. ԱՅՍՕՐ ՎԱԽՃԱՆԵՑԱՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ 131-րդ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Ա.

29 Յունիս 1999թ. այս օրը վախճանեցաւ  Հայ առաքելական եկեղեցւոյ Կիլիկիոյ կաթողիկոս (1983-1994) և Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոս (1995-1999) Գարեգին Ա-ն (ավազանի անունը` Նշան Սարգիսեան):  Ան ծնած է 1932թ. օգոստոսի 27-ին Սիրիայի Քեսապ գիւղի մէջ, նախնական կրթութիւնն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացեալ վարժարանի մէջ:

1949 թուակնանին ձեռնադրուեցաւ սարկավագ, 1952-ին՝ կուսակրօն քահանայ, վերակոչուելով  Գարեգին աբեղա՝ ի յիշատակ Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփեանի, դարձաւ Կիլիկիոյ միաբանութեան ուխտի անդամ:
1955 թուականինին ստացաւ վարդապետական աստիճան: Նոյն թուականին պաշտօնավարեց դպրեվանքի մէջ՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956 թուականին ստանձնեց  դպրեվանքի տեսուչի պաշտօնը:

1957–1959թթ. Գարեգին վարդապետ ուսումնառութիւնը շարունակեց Անգլիոյ Օքսֆորդի համալսարանի մէջ: 1963-ին ստացաւ ծայրագոյն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրուեցաւ եպիսկոպոս, իսկ 1973-ին տիրացաւ արքութեան պատիւի և տիտղօսի:
1971–1973-ին վարեց  Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977-ին՝ Հիւսիւսային Ամերիկայի Արևելեան նահանգների և Գանատայի թեմի առաջնորդի պաշտօնը:
  2 Մայիս 1977 2թուականին ընտրուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռակից կաթողիկոս, 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ. կաթողիկոս:Իսկ 1995-ին ընտրուեցաւ Ամենայն Հայոց կաթողիկոս:
Եղած է , աշխարհի մի շարք կրօնական ու գիտական հաստատութիւնների և համալսարանների պատւոյ  տոքթօր:
Գարեգին Ա  Ամենայն Հայոց հայրապետը,29  Յունիս 1999 թուականին  վախճանեցաւ անտանելի ու ծանր հիւանդութեան հետեւանքով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ, մարմինը կը հանգչի  Սուրբ Էջմիածնի  կամարներուն տակ:
Ս.Ա

Yorumlar kapatıldı.