İçeriğe geçmek için "Enter"a basın

Համաժողովի հրավեր

Թեման՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»
Հինգշաբթի, 2 ապրիլի  2015
Ժամը 14:00-16:00

Հարգելի հայրենակից,
«Ժառանգություն» կուսակցությունը և ՀՀ ԱԺ համանուն խմբակցությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու hամաժողովի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հետևանքների վերացման (տարածքային, նյութական, բարոյական վնասների հատուցման) հարցերի հանրային քննարկմանը: Քննարկումը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը14:00-16:00, Անի պլազա հյուրանոցի «Անի» սրահում:
Բանախոսները կանդրադառնան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայկական տարածքներում Հայոց պետականության վերականգնման, ինչպես նաեւ Մեծ եղեռնի և Հայրենազրկման հետևանքների վերացման խնդիրներին:
Համաժողովին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների և միջազգային կառույցների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
Կից ներկայացվում է քննարկման օրակարգը:
Օրակարգ
13:45-14:00     Մասնակիցների գրանցում
14:00-14:10     Բացման խոսք՝
Րաֆֆի Հովհաննիսյան– «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր
14:10-15:20     Զեկուցումներ՝
Զարուհի ՓոստանջյանԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
                               Հրանուշ Խառատյանազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու
Արա Պապյան – «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր
Արտակ Զաքարյան Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Կարեն Անդրեասյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Ռուբեն Մելքոնյան ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ
Դավիթ Դավթյանվերլուծաբան«ԱՌԱԿ 29» Բարեգործական հիմնադրամ
15:20-15:50      Քննարկում
15:50-16:00      Եզրափակիչ  ելույթներ
Հարգանոք՝
ԶարուհիՓոստանջյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
Համաժողովի հրավեր
 Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին
2014թ. ապրիլի 2-ին, ժամը 14:00-16:00
Անի Պլազա հյուրանոց
Երեւան
Dear Colleagues:
Attached find Conference’ Invitation and Agenda.
Heritage Party Press Service
     PUBLIC NOTICE AND INVITATION
THE HERITAGE PARTY’S
CONFERENCE
ON THE SEIZURE (OCCUPATION) OF THE ANCESTRAL
ARMENIAN PATRIMONY BY THE REPUBLIC OF TURKEY
AND THE GREAT DISPOSSESSION OF THE ARMENIAN PEOPLE
will take place on 2 April 2015, from 2pm to 4pm
at the Ani Plaza Hotel, Yerevan

Yorumlar kapatıldı.