İçeriğe geçmek için "Enter"a basın

Մամուլի ասուլիս Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում

Հարգելի գործընկերներ, 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրենության հաշվետու մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը կանդրադառնա թանգարանի ընթացիկ և նոր ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև  2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից իրականացվելիք միջոցառումներին:
Ասուլիսից հետո տեղի կունենա նաև պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդեսը:
Հարգանքով,
Արևիկ Ավետիսյան
ՀՑԹԻ մամուլի քարտուղար
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՀՀ, Երևան 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,
Հեռ.: (374 10) 39 09 81,
Ֆաքս: (374 10) 39 10 41
E-mail: info@genocide-museum.am
URL:              genocide-museum.am
Facebook:    genocide.museum.am
Twitter:       @ArmGenocide100
__._,_.___
________________________________________

Posted by: “Info” info@genocide-museum.am

Yorumlar kapatıldı.