Կրծքով կերակրման թեմայով լուսանկարների բացառիկ ցուցահանդես Հայաստանում
Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:
«ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում (Վարդանանց 14/1, մուտքը` Վերնիսաժի կողմից), տեղի կունենա կրծքով կերակրման թեմային նվիրված մամուլի ասուլիս, ուր կքննարկվեն Հայաստանում կրծքով կերակրման ոլորտում առկա խնդիրները, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, ցուցահանդեսի նպատակը և այլն:
Խոսնակներ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենս, ցուցահանդեսի հեղինակ, «Մայրիկների ակումբ» հաղորդման հաղորդավար Մերի Ներսիսյան, Յունիսեֆի բարի կամքի դեսպան, երգչուհի Ալլա Լևոնյան:
Ասուլիսից անմիջապես հետո` ժամը 14:00-ին, տեղի կունենա «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» կրծքով կերակրման թեմայով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 4 կին լուսանկարիչների` Անի Կիրակոսյանի, Արև Գրիգորյանի, Իննա Մխիթարյանի, Եվգենիա Էվոյանի լուսանկարները:
Ցուցահանդեսի ընթացքում կհնչեն օրորոցայիններ` կենդանի կատարմամբ, կամփոփվեն նաև «Կրծքով կերակրման սելֆի» ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները:
Միջոցառմանը ներկա կլինեն առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, հայտնի մայրիկներ, ցուցահանդեսի համար լուսանկարահանված մայրեր ու փոքրիկներ և այլք:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «Մայրիկների ակումբ» հեռուստահաղորդումը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝
Մայրիկների ակումբ, +374 91 510 410
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ +374 77 232 169
Copyright © 2014 Zara Sargsyan, All rights reserved.
Yorumlar kapatıldı.